Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Լուրեր

05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:19
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
05.10.2026 | 15:10
Միրզոյան-Արաղչի հանդիպում Թեհրանում // Փաշինյանի հեռացումը՝ նորաստեղծ «Սկզբունք» շարժման նպատակ․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 15:02
Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
05.10.2026 | 14:54
Չկա մեկ դրամ, որն ապօրինի է. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:52
Ֆրանսիայում մինչև 500 դպրոց փակ կլինի՝ աշակերտների բողոքի ակցիաների ֆոնին
05.10.2026 | 14:44
Դուք որևիցե հարցի պատասխանելու ընդունակ չեք․ Լիաննա Գասպարյանը՝ Քաղծառայության գրասենյակի պետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:40
ԱԺ-ն լիազորություններ չունի եկեղեցու ներքին հարցերը քննարկելու. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:35
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ստոկհոլմում հայտարարվել են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները։ Դափնեկիրներ են դարձել ամերիկացի Կառլ Դայսերոթը և գերմանացիներ Պետեր Հեգեմանն ու Գեորգ Նագելը։

«2026 թվականի ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառի Նոբելյան մրցանակը շնորհվել է Կառլ Դայսերոթին, Պետեր Հեգեմանին և Գեորգ Նագելին՝ լույսով կառավարվող իոնային խողովակների և օպտոգենետիկայի վերաբերյալ նրանց բացահայտումների համար»,- ասվում է մրցանակի X-ի միկրոբլոգում գրառման մեջ։

Օպտոգենետիկան կենսաբանական մեթոդ է, որը թույլ է տալիս լույսի միջոցով բարձր ճշգրտությամբ կառավարել առանձին նյարդային բջիջների (նեյրոնների) ակտիվությունը: Այս տեխնոլոգիան հեղափոխություն է կատարել նեյրոկենսաբանության մեջ, քանի որ գիտնականներին հնարավորություն է տալիս միլիվայրկյանների ճշգրտությամբ «միացնել» կամ «անջատել» ուղեղի որոշակի բջիջներ և տեսնել, թե ինչպես է դա ազդում վարքագծի կամ օրգանիզմի վրա։

Մեթոդը հնարավորություն է տալիս կենդանի ուղեղում ցույց տալ, թե ինչպես են նյարդային բջիջները ձևավորում հիշողություններ, հույզեր և վարքագիծ։ Հեգեմանն ու Նագելը միաբջիջ ջրիմուռում հայտնաբերել են սպիտակուց՝ կանալռոդոպսին, իսկ Դայսերոթն այն վերածել է նյարդային բջիջների համար լույսով կառավարվող անջատիչի։

2025 թվականին ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ էին դարձել Մերի Բրանկովը, Ֆրեդ Ռամսդելը և Շիմոն Սակագուչին՝ «ծայրամասային իմունաբանական տոլերանտության ուսումնասիրության համար»։

Բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկրի հայտարարությունն ավանդաբար ազդարարում է Նոբելյան շաբաթվա մեկնարկը։ Հոկտեմբերի 6-ին կհայտարարվի, թե ով է ստացել ֆիզիկայի ոլորտում մրցանակը, հոկտեմբերի 7-ին՝ քիմիայի, հոկտեմբերի 8-ին՝ գրականության, իսկ հոկտեմբերի 9-ին Օսլոյում կհայտարարվի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը։ Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված տնտեսագիտության մրցանակի դափնեկիրը, որը 1968 թվականին հիմնադրել է Շվեդիայի պետական բանկը, հայտնի կդառնա հոկտեմբերի 12-ին։

2026 թվականին Նոբելյան մրցանակի դրամական պարգևը յուրաքանչյուր անվանակարգում կազմում է 12 միլիոն կրոն (շուրջ 1,2 միլիոն դոլար)։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի