Ֆրանսիայում մինչև 500 դպրոց փակ կլինի՝ աշակերտների բողոքի ակցիաների ֆոնին

Լուրեր

05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:19
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
05.10.2026 | 15:10
Միրզոյան-Արաղչի հանդիպում Թեհրանում // Փաշինյանի հեռացումը՝ նորաստեղծ «Սկզբունք» շարժման նպատակ․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 15:02
Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
05.10.2026 | 14:54
Չկա մեկ դրամ, որն ապօրինի է. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:52
Ֆրանսիայում մինչև 500 դպրոց փակ կլինի՝ աշակերտների բողոքի ակցիաների ֆոնին
05.10.2026 | 14:44
Դուք որևիցե հարցի պատասխանելու ընդունակ չեք․ Լիաննա Գասպարյանը՝ Քաղծառայության գրասենյակի պետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:40
ԱԺ-ն լիազորություններ չունի եկեղեցու ներքին հարցերը քննարկելու. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:35
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
05.10.2026 | 14:32
Արփինե Սարգսյանն այցելել է Կոտայքում վիրավորված պարեկային ծառայողին
05.10.2026 | 14:27
«Քըխ» նախկինների ավանդույթները շարունակվում են, ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի մինչև 500 դպրոց այսօր մասամբ կամ ամբողջությամբ փակ կլինի՝ վերջին օրերին ոստիկանության հատուկ նշանակության ուժերի և ուսանող ցուցարարների միջև բախումներից հետո: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կրթության նախարար Էդուար Ժեֆրեն, գրում է BBC-ին։

«Շուրջ 400-500 ավագ դպրոցներում դասերն ամբողջությամբ կամ մասամբ կդադարեցվեն, քանի որ անվտանգության պայմանները ապահովված չեն»,- ասել է նա։

Ժեֆրեն նաև հայտնել է, որ բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր 24 դպրոց «հրկիզվել կամ թալանվել է»։

Հազարավոր ուսանողներ բողոքի ակցիաներ են անցկացնում կրթության որակի և պայմանների դեմ։ Անցած շաբաթ սկսված ցույցերը Փարիզից տարածվել են նաև այլ քաղաքներ, այդ թվում՝ Մոնպելյե, Նանտ և Մարսել։ Ավագ դպրոցների աշակերտներն ու այլ ցուցարարներ դժգոհում են ուսուցիչների պակասից, գերբեռնված դասարաններից և անմխիթար վիճակում գտնվող դպրոցական շենքերից։

Ուրբաթ Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանինը հայտնել է, որ Ֆրանսիայի 3700 դպրոցներից 735-ը «այս կամ այն կերպ» տուժել են բռնի բողոքի ակցիաներից։

Կրթության նախարարը նախազգուշացրել է, որ հնարավոր է՝ տուժած դպրոցների թիվը համադրելի լինի ուրբաթ օրվա ցուցանիշի հետ, սակայն խոստացել է «դասերի մասնակի և աստիճանական վերականգնում»։ Ժեֆրեն հավելել է, որ կրթական ոլորտի 78 աշխատակից է վիրավորվել։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի տվյալներով՝ ուրբաթ ձերբակալվել է 1,747 մարդ։ AFP գործակալության տվյալներով՝ շարժման սկզբից ի վեր ձերբակալվել է ավելի քան 5000 մարդ, որոնցից մոտ 85%-ն անչափահասներ են։

Ցույցերի կազմակերպիչները կոչ են արել բողոքի ակցիաները շարունակել նաև երեքշաբթի՝ կառավարությանը «կոնկրետ միջոցներ» չձեռնարկելու մեջ մեղադրելով, հայտնում է AFP-ն։

Կիրակի Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն հայտարարել է, որ իր կառավարությունը լրացուցիչ քայլեր է ձեռնարկում՝ «ավագ դպրոցների աշակերտների և կրթական ոլորտի աշխատակիցների առջև ծառացած դժվարություններին» արձագանքելու համար։ Նրա խոսքով՝ այդ քայլերը ներառում են դասերի շարունակականության ապահովում, դպրոցների պայմանների բարելավում, ուսումնական օրվա ավելի լավ կազմակերպում և ֆրանսիական բուհերի ընդունելության հարթակն ավելի թափանցիկ դարձնելը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի