Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Հաղորդաշարեր
02.10.2026 | 23:03
2025 թվականի դեկտեմբերին տեխնոլոգիական միլիարդատեր Իլոն Մասկը Սպիտակ տանը ոչ հրապարակային հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Time ամսագիրը հայտնում է, որ հանդիպման ընթացքում Թրամփը մի քանի ժամ Grok-ին՝ Մասկի ստեղծած նեյրոցանցին, հարցեր է տվել իր նախագահության և ժառանգության վերաբերյալ, գրում է Meduza-ն։
Մասնավորապես, Թրամփը Grok-ին հարցրել է, թե ինչպես կարձագանքեն Վենեսուելայի բնակիչները, եթե ԱՄՆ-ը ձերբակալի այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։
Grok-ը Մադուրոյին բնութագրել է որպես բռնաճնշող և ծայրաստիճան ոչ պոպուլյար բռնապետ՝ հավելելով, որ վենեսուելացիներից շատերը, հավանաբար, ուրախ կլինեն նրա տապալմամբ։
Time-ի հետ զրուցած պաշտոնյաների խոսքով՝ այդ հանդիպումից հետո Թրամփը հանգել է եզրակացության, որ Grok-ը հանճարեղ է։
Հավելենք, որ 2026 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ-ը ռազմական գործողություն իրականացրեց Վենեսուելայում։ Ամերիկյան ուժերը երկրից առևանգեցին Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սելիա Ֆլորեսին, և նրանց տեղափոխեցին Նյու Յորք։ Նրանց մեղադրանքներ են առաջադրվել տարբեր հոդվածներով, այդ թվում՝ թմրանյութերի և ահաբեկչության վերաբերյալ։
Time-ի հետ զրույցում Թրամփը Վենեսուելան բերել է որպես օրինակ, թե ինչպես ուժի ցուցադրումը կարող է օգտակար լինել ԱՄՆ-ի համար։ Այս գործողության արդյունքում Վաշինգտոնը կարողացել է ուժեղացնել իր ազդեցությունը Կարակասում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

