ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ

Լուրեր

02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
Բոլորը

Ռուսաստանը սպասում է Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ առաջարկին Երևանի արձագանքին, որոնք կապված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Այսօր քննարկվել է նաև Հայաստանի երկաթուղու երկու փոքր հատվածների վերականգնման հարցը, որոնք գտնվում են «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո։ Մենք ուշադրություն ենք հրավիրել այն հանգամանքին, որ աջակցում ենք այդ երկու հատվածների վերականգնմանը և պատրաստ ենք մասնակցել ու աջակցել Հայաստանին, մասնավորապես, Երասխից մինչև Նախիջևան և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման տրանսպորտային կապն ապահովելու նպատակով»,- ասել է նա։

Օվերչուկը հիշեցրել է, որ այդ որոշումները ՌԴ նախագահի մակարդակով ընդունվել էին դեռևս հունվարին։

«Եվ մենք սպասում ենք, թե հայկական կողմն ինչպես կարձագանքի դրան։ Կարծում եմ՝ առաջիկայում պետք է տեղի ունենան շատ կարևոր հանդիպումներ, որոնք այս հարցն առաջ կմղեն»,- նշել է նա՝ հավելելով՝ «գնդակը նրանց դաշտում է»։

Օվերչուկը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել է տրանսպորտային կապերի ամրապնդման և Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման նախագծերին։

Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ռուսական կողմին՝ Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղու հատվածները հնարավորինս արագ վերականգնելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի