Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աղոթքի նախաճաշին մասնակցելու համար Երևան ժամանած Հայաստանի Ավետարանական եկեղեցու, ապա նաև Ավետարանչական ընկերակցության հիմնադիր Լևոն Բարդակչյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ինքը եկել է հասկանալու, թե որքանով կարող է աղոթքի նախաճաշը նպաստել Հայաստանի հոգևոր զարթոնքին, և որքանով են աղոթքն ու քաղաքականությունը միմյանց հետ համահունչ։

Անդրադառնալով Հայաստանում իշխանություն-եկեղեցի հարաբերություններին՝ Բարդակչյանն ընդգծեց, որ եկեղեցին պետք է տարանջատված լինի պետությունից։ Նրա խոսքով՝ պետությունն ու եկեղեցին պետք է զբաղվեն իրենց գործերով: Նա, միաժամանակ, նշեց, որ տեղյակ չէ վարչապետի աշխատակազմի կողմից Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցի մանրամասներին։

Մեր հարցին՝ արդյոք եկեղեցում ճգնաժամ կա, Բարդակչյանը պատասխանեց: «Եկեղեցի ըսելով ի՞նչ ենք ուզում հասկանալ»,- հարցրեց նա։ Մեր դիտարկմանը, որ Կառավարության հրապարակած զեկույցում, մասնավորապես, խոսվում է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի՝ զավակ ունենալու և եկեղեցական ժողովներ չհրավիրելու մասին, Բարդակչյանը պատասխանեց․ «Եվ ի՞նչ։ Եթե խնդիրներ կան, կան խնդիրներ, չես կարող փակել, եթե փաստացի բաներ կան, կան»,- ասաց նա:

Միաժամանակ Բարդակչյանը նշեց, որ եկեղեցու շուրջ առկա խնդիրները նոր չեն և նման իրավիճակներ, իր խոսքով, եղել են նաև նախկինում։

Հարցին՝ արդյոք տեղեկություն ունի Գարեգին Երկրորդ կաթողիկոսի՝ զավակ ունենալու մասին, Բարդակչյանն ասաց, որ նման տեղեկություն ունի միայն մամուլից։ «Ես զավակը չեմ ճանաչում կաթողիկոսին»,- ասաց նա։

Բարդակչյանը նաև հայտնեց, որ աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը ստացել է «Ջան» հիմնադրամի տնօրեն Ստեփան Սարգսյանից։

Հիշեցնենք, որ Երևանում այսօր և վաղը անցկացվելու է «Աղոթքի նախաճաշ» խորագիրը կրող համաժողովը: Այն իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Միջոցառման կազմակերպիչները համաժողովը ներկայացնում են որպես հավատքի, հանրային կյանքի, միջազգային համագործակցության և տարածաշրջանային հարցերի շուրջ երկխոսության հարթակ։

Երկօրյա հավաքին, ըստ կազմակերպիչների հրապարակած տեղեկատվության, մասնակցելու են Հայաստանից և ևս 32 երկրներից պետական կառավարման, դիվանագիտական, բիզնեսի, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և կրոնական համայնքների ներկայացուցիչներ։ Կազմակերպիչների տվյալներով՝ միջոցառմանը նախատեսվում է շուրջ 300 անձի մասնակցություն։

Միջոցառման պաշտոնական ծրագրի համաձայն՝ հիմնական աղոթքի նախաճաշի հետ մեկտեղ նախատեսվում են փորձագիտական քննարկումներ, թեմատիկ ֆորումներ և հանդիպումներ։ Ծրագրում ներառված է նաև ՀՀ վարչապետի կողմից հյուրընկալվող պաշտոնական ընթրիք, ինչպես նաև այցելություն Սուրբ Էջմիածին և հանդիպում Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության հետ։ Մայր Աթոռից ասել են, որ մասնակցության հրավեր ստացել են, և միջոցառմանը կմասնակցեն Հայոց Եկեղեցու ներկայացուցիչներ։ Թե ովքեր, չեն մասնավորեցրել:

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան