Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին

Լուրեր

01.10.2026 | 18:22
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինվորը Սյունիքում կրակել է ՀՀ քաղաքացու վրա // Փաշինյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 18:03
Հայաստանը WorldSkills-ի պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել
01.10.2026 | 17:56
Ադրբեջանցու կրակոցից վիրավորը կին է, ադրբեջանցին ևս դանակից վիրավորում է ունեցել․ Շաքիի համայնքի ղեկավարը մանրամասներ է պատմել «Ազատությանը»
01.10.2026 | 17:55
Ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած քաղաքացին հիվանդանոցում է
01.10.2026 | 17:46
ՌԴ ԱԽ-ից հայտարարել են, թե TRIPP-ի իրականացման դեպքում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ կարող են հայտնվել Հայաստանում
01.10.2026 | 17:38
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին
01.10.2026 | 17:29
Արմեն Ադամյանը գլխավորել է «Գանձասարը»
01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
01.10.2026 | 16:57
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
Բոլորը

Շախմատիստ Գարի Կասպարովը պատմել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն իրեն և «Ազատ Ռուսաստանի ֆորումի» համահիմնադիր Իվան Տյուրինին նախազգուշացրել են իրենց սպառնացող վտանգի մասին։ Ավելի վաղ իսպանական El Mundo-ն հայտնել էր, որ Ռուսաստանի իշխանությունների հետ կապ ունեցող ցանցը ծրագրել էր երեք ընդդիմադիրների սպանությունը։

«Ո՛չ ինձ, ո՛չ Իվանին ուղղակիորեն չեն ասել, որ հենց մենք ենք այն մարդիկ, որոնց անունները թաքցված են մահափորձի կատարողների դեմ ներկայացված մեղադրանքի նյութերում։ Սակայն Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները մեզ հայտնել են, որ մեր կյանքին վտանգ է սպառնում, և մենք պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկենք»,- գրել է Կասպարովը։

Սեպտեմբերին ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն և այլ գերատեսչություններ հայտնել էին Ռուսաստանի հետ կապվող մի ցանցի բացահայտման մասին։ Ըստ ամերիկյան կողմի՝ ցանցում ընդգրկված են եղել ռուսական հատուկ ծառայությունների 63-ամյա նախկին գնդապետ Յուրի Խրամեևը, 27-ամյա ԱԴԾ-ի սպա Կիրիլ Խրամեևը՝ Յուրի Խրամեևի որդին, Ռուսաստանում բնակվող Կուբայի քաղաքացի Օեմիս Ռոմագոսա Դուրրուտին, Կուբայի քաղաքացի Յաիդել Դելգադո Սուարեսը և Վենեսուելայի քաղաքացի Անխել Էդուարդո Կաստրոն։

ԱՄՆ Արդարադատության նախարարության տվյալներով՝ նրանք մարդկանց էին հավաքագրում ԱՄՆ-ում երկու, իսկ Լիտվայում՝ մեկ անձի նկատմամբ հսկողություն իրականացնելու և նրանց սպանելու համար։

El Mundo-ի տվյալներով՝ մահափորձ էր ծրագրվել հիմնականում ԱՄՆ-ում բնակվող Գարի Կասպարովի, նրա համախոհ՝ Լիտվայում բնակվող Իվան Տյուրինի, ինչպես նաև Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովի դեմ, որը բնակվում է երկու քաղաքում՝ Կիևում և Վաշինգտոնում։ Պոնոմարյովը El Mundo-ի հրապարակումը չի մեկնաբանել, սակայն BBC-ի աղբյուրը, որը մոտ է քաղաքական գործչին, հայտարարել է, որ «սա արդեն մահափորձի իններորդ փորձն է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի