Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը

Լուրեր

01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
01.10.2026 | 15:18
Եթե տեսնենք սանկցիայի տակ ենք հայտնվում, որոշում կկայացնենք. Փաշինյանը` Իրանից թռիչքների արգելքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 15:02
Էն որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված դեռ վճիռ չկա, դա կոռուպցիայի հետևանք է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում պնդել է, որ Flydubai-ի ինքնաթիռի կործանումը կանխել է իսրայելցի սանտեխնիկը։ Թրամփի խոսքով՝ այդ ուղևորը օդաչուների խցիկից աղմուկ է լսել, մտել է խցիկ և դուրս բերել երկրորդ օդաչուին, որը հարձակվել էր օդանավի հրամանատարի վրա, փոխանցում է Meduza-ն։

Թրամփը պատմել է, թե ուղևորը կարողացել է ուղղել վար սլացող օդանավի ընթացքը՝ հիշելով օդաչուության հիմունքները մի հեռուստահաղորդումից, որը նվիրված է եղել ավիաղետների հետաքննությանը։ Ավելի ուշ ինքնաթիռի կառավարումը ստանձնել են հերթափոխային անձնակազմի օդաչուները, որոնք նույնպես այդ չվերթով էին մեկնում։

ԱՄՆ նախագահն ասել է, որ այս «անհավանական պատմությունն» իրեն պատմել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Այն բանից հետո, երբ Flydubai-ի ինքնաթիռով թռչող իսրայելցիներին հատուկ չվերթով տեղափոխել են Թել Ավիվ, Նեթանյահուն հանդիպել է ուղևոր Յանիվ Խայունի հետ։ Արյունոտ հագուստով այդ ուղևորի լուսանկարները հրապարակվել էին աշխարհի տարբեր լրատվամիջոցներում։ Խայունն Իսրայելի վարչապետին պատմել է, որ ինքն է քաշել ինքնաթիռի ղեկը, ինչից հետո օդանավը սկսել է ուղղվել։ Նեթանյահուն նրան հերոս է անվանել։

Սեպտեմբերի 30-ի առավոտյան Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai ինքնաթիռն արտակարգ ազդանշան էր տվել և վթարային վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքի օդանավակայանում։

Հաղորդվում էր, որ թռիչքի ընթացքում երկրորդ օդաչուն վիրավորել է օդանավի հրամանատարին՝ կառավարումը իր ձեռքը վերցնելու և ինքնաթիռը կործանելու նպատակով։ Սակայն մի քանի ուղևորների հաջողվել է վնասազերծել հարձակվողին, իսկ Flydubai-ի ևս երկու օդաչու, որոնք աշխատանքային գրաֆիկի շրջանակում ուղևորների սրահում են եղել, կարողացել են վայրէջքի տանել ինքնաթիռը։

Flydubai-ը մինչև միջադեպի հանգամանքների պարզաբանումը դադարեցրել է թռիչքները դեպի Իսրայել։ Իսրայելի պաշտպանության նախարարը միջադեպն անվանել է «ջիհադիստական ահաբեկչության փորձ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի