Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Սերբիայի պետական էներգետիկ ընկերությունը՝ EPS-ը, գազային ընկերությունը՝ Srbijagas-ը, և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, բաժնետերերի համաձայնագիր են ստորագրել Նիշ քաղաքում համակցված ցիկլով շոգեգազային էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Համաձայնությունները նախատեսում են նաև համատեղ ձեռնարկության ստեղծում։ Փաստաթուղթը ստորագրել են EPS-ի և Srbijagas-ի ղեկավարներ Դուշան Ժիվկովիչը և Դուշան Բայատովիչը, ինչպես նաև SOCAR-ի նախագահի՝ զարգացման և պորտֆելի հարցերով խորհրդական, SOCAR Turkey-ի գլխավոր տնօրեն Էլչին Իբադովը։

Համաձայնագրի համաձայն՝ համատեղ ձեռնարկությունում սերբական կողմի մասնակիցների ընդհանուր բաժնեմասը կկազմի 50 տոկոս, իսկ ևս 50 տոկոսը կպատկանի ադրբեջանական կողմին։ Փաստաթուղթը սահմանում է կողմերի իրավունքներն ու պարտականությունները, համատեղ կառավարման սկզբունքները, նախապատրաստական փուլում առանցքային որոշումների միաձայն ընդունման կարգը, ինչպես նաև նախագծային աշխատանքների ֆինանսավորման պայմանները։ Գազային էլեկտրակայանը նախատեսվում է կառուցել առաջիկա չորս տարիների ընթացքում։

Համաձայնագրի ստորագրման նախօրեին տեղի է ունեցել նախագծի Ղեկավար կոմիտեի առաջին նիստը։ Դրա ընթացքում քննարկվել են հետագա քայլերը և Նիշում գազային էլեկտրակայանի կառուցման գործնական իրականացումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի