ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի

Լուրեր

30.09.2026 | 20:00
Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:46
Տարբերվող՝ չի նշանակում՝ սխալ. ի՞նչ է նեյրոտարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:30
Էլեկտրամեքենայի մարտկոցը․ ի՞նչ է լինելու 15 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 18:51
Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել
30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 18:03
Վերլուծվում է վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման և իրացման գների վերաբերյալ տվյալները․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհուրդը քննարկել է Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծը։ Նախագիծը մշակել է Foster+Partners ընկերությունը, իսկ առաջարկվող լուծումները միտված են շենքի պատմական արժեքների պահպանմանը, տարածքի հանրային հասանելիության մեծացմանը և Հանրապետության հրապարակի ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնմանը։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Հանրապետության հրապարակի համալիրում գտնվող Կառավարական երկրորդ տան՝ Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծը։

Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

Կառույցի նախագիծն իրականացնող կազմակերպությունը բրիտանական ճարտարապետական, քաղաքաշինական և դիզայներական Foster+Partners ընկերությունն է։

Ողջունելով խորհրդի անդամներին և նիստի մասնակիցներին՝ նախարարը նշել է, որ նախագիծը Գիտամեթոդական խորհրդի քննարկմանն է ներկայացվում արդեն երրորդ անգամ։ Նախորդ քննարկումների ընթացքում ներկայացվել են մասնագիտական մի շարք դիտարկումներ և առաջարկներ, որոնց հիման վրա նախագիծը լրամշակվել և կրկին ներկայացվել է խորհրդի քննարկմանը։

«Հուսով եմ՝ լրամշակված առաջարկը թույլ կտա իրականում վերակենդանացնել հրապարակի այս տարածքը՝ հաշվի առնելով երկարատև քննարկումներն ու համատեղ աշխատանքը։ Շատ կարևոր խնդիր է վերականգնել հրապարակի կենսունակությունը, այդ տարածքը վերադարձնել հանրությանը և կրկին ակտիվ շրջանառության մեջ դնել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարն ընդգծել է, որ ի սկզբանե նախագծի առանցքային նպատակներից են եղել տարածքի հասանելիության մեծացումը, դեպի հարակից փողոց նոր անցման ապահովումը և լրացուցիչ հանրային տարածքների ստեղծումը։ Նրա խոսքով՝ այս լուծումները կարող են նպաստել Երևանի կենտրոնական հատվածում հետիոտնային շարժի և անցուդարձի բարելավմանը, ինչպես նաև Հանրապետության հրապարակի ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնմանը։

Ժաննա Անդրեասյանն ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը կարևորել է նաև Հանրապետության հրապարակի զարգացմանն ուղղված մյուս նախաձեռնությունների համատեքստում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանից դեպի Հայաստանի պատմության թանգարան ստորգետնյա անցում ստեղծելու գաղափարին։

«Եթե կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել և ԱԳՆ նախկին շենքի մասով աշխատանքներին զուգահեռ իրականացնել նաև այս նախագիծը, ապա, ըստ էության, հրապարակին երկրորդ շունչ կտանք՝ ամբողջական լուծման տրամաբանությամբ»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ կարևորելով նախագծի շուրջ կառուցողական մասնագիտական քննարկումը։

Նախարարը կարևորել է նաև նախագծերի շուրջ մասնագիտական համայնքի և գործընկեր կառույցների համատեղ աշխատանքը՝ ընդգծելով, որ խոշոր քաղաքաշինական և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ընթացքում անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծումներ, որոնք հաշվի կառնեն ինչպես մասնագիտական դիտարկումները, այնպես էլ հանրային տարածքների զարգացման և արդյունավետ օգտագործման պահանջները։

Այս համատեքստում նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ թիմում ընդգրկվել են տեղացի ճարտարապետներ, իսկ աշխատանքներն իրականացվել են պատմական արժեքների գույքագրմամբ։ Նրա դիտարկմամբ՝ համատեղ աշխատանքը, այդ թվում՝ Գիտամեթոդական խորհրդի մասնագիտական դիտարկումների ներառմամբ, պետք է գնահատել որպես արդյունավետ համագործակցություն։

Նախագծի հեղինակ Նայլ Դեմփսին ներկայացրել է լրամշակված նախագիծը և նախորդ քննարկումների ընթացքում հնչած դիտողությունների հիման վրա կատարված փոփոխությունները։ Նրա խոսքով՝ նախագծի հիմքում դրվել է շենքը քաղաքի հետ կապելու գաղափարը՝ մշակույթը, արվեստը, ձեռարվեստն ու ժամանցը դարձնելով շենքի բովանդակության մաս։

«Նախագծի առանցքում հուշարձան շենքի պատմական արժեքների բացահայտումն ու պահպանումն է։ Մենք ցանկացել ենք ընդգծել, որ ժառանգությունը և առաջընթացը չեն հակասում իրար։ Մեզ համար մարտահրավերային էր պատմության և ժամանակակից լուծումների միավորումը»,- ասել է հեղինակը։

Քննարկման ընթացքում Գիտամեթոդական խորհրդի անդամները հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։ Դրանք հիմնականում վերաբերել են հրապարակի ընդհանուր ճարտարապետական լուծումները նախագծին համապատասխանեցմանը, ընտրված նյութերին, ավելացվող հատվածների ծավալատարածական լուծումներին և այլ հարցերի»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։