ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում

Լուրեր

30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:41
Իսրայել թռչող Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի են եղել ու կռվի բռնվել․ նրանցից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը․ մանրամասներ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
Բոլորը

Եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը, Ռուսաստանը պատրաստ կլինի օգտագործել իր ամբողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Իռլանդիայում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, գրում է Կոմերսանտը։

«Անպատասխանատու և անհեռատես եվրոպական քաղաքական վերնախավը վտանգավոր խաղ է վարում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վերջերս հայտարարել է, որ եթե Արևմուտքը հարձակվի մեզ վրա, մենք կպատասխանենք, և դա կլինի բոլորովին այլ պատերազմ, և շատ կարճ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեսպանատանը հայտարարել են, որ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն ռազմական ակտիվությունն ավելացնում են Ռուսաստանի ամբողջ արևմտյան սահմանով։ Դաշինքի անդամները շարունակաբար ռազմական զորավարժություններ են անցկացնում և միանում են «առաջնային զսպման» նախաձեռնություններին, որոնք նախատեսում են ֆրանսիական միջուկային զենքի տեղակայում ռուսական  սահմանների մոտ։

Նշվել է նաև Կալինինգրադի մարզի օդային և ծովային շրջափակման նախապատրաստման վերաբերյալ ստացվող տեղեկությունների մասին։

«Նման սցենարի դեպքում զինված բախման ռիսկը բարձր է, ընդ որում՝ հակամարտության արդեն վաղ փուլում Ռուսաստանի կողմից Դաշինքի անդամ երկրների որոշումների կայացման կենտրոններին կանխարգելիչ հարվածներ հասցնելու հավանականությամբ»,- հայտարարել են դիվանագիտական ներկայացուցչությունում։

Միևնույն ժամանակ, գերատեսչությունում հայտարարել են, թե Ռուսաստանը «Եվրոպայի հետ իրավիճակը սրելու որևէ ծրագիր, որևէ պատճառ և որևէ իրական շարժառիթ չունի», և կոչ են արել եվրոպական երկրներին այս հարցին առավելագույն լրջությամբ վերաբերվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի