Ոչ թե քննադատում էին, այլև միմյանց վրա ցեխ էին շպրտում․ Անահիտ Բախշյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ

– Տիկին Բախշյան հասցրե՞լ եք մասնակցել ընտրության և ի՞նչ ակնկալիքներով եք քվեարկել:

– Դեռ չեմ քվեարկել, այստեղից կգնամ քվեարկության: Ակնկալիքները… Առաջին՝ վստահ եմ, որ արձանագրելու ենք քաղաքացիական հասարակության ազատ կամքի դրսևորման փաստը, որ մարդկանց վրա մեծավմասամբ ճնշում չկա, դպրոցները չեն խառնված, վարչական ռեսուրսը հանգիստ է պահում իրեն: Այսինքն՝ ընտրություն, որից հետո մեր քաղաքացիներն ասելու են՝ ես ընտրեցի:

– Նախկին ընտրությունների այնպիսի երևույթները, որ մարդկանց մեքենաներով պետք է հասցնեն ընտրատեղամասեր, ընտրակաշառքներ կամ տեղամասերում կեղծ դիտորդներ և հանձնաժողովի անդամների ներկայություն, որոնք ուղղորդում են ընտրողներին… նման երևույթներն այս ընտրություններին բացառվա՞ծ կլինեն:

– Բացառված չեն լինի, որովհետև կան քիչ թվով մարդիկ, որոնք այլ ձեռագիր չունեն, իրենց աշխատաոճը դա է: Բայց նման երևույթները նվազագույնի կհասցվեն, ինձ թվում է: Կախված նրանից, երբ հետո տեսնենք, թե քանի՞ տոկոսը մասնակցեց մեր քաղաքացիների, կարելի է եզրակացություն անել: Բոլորս պիտի կոչ անենք, որ հնարավորինս շատ քաղաքացիներ գնան և մասնակցեն ընտրություններին:

– Երևանի ավագանու ընտրություններին մասնակցեց ընտրողների մոտավորապես 43 տոկոսը: Մտահոգություն կա՞, որ այս ընտրություններին էլ նույն պատկերը կլինի:

– Հասարակությունն էլեկտրականացված է, և բոլորն իրենց ակնկալիքների մասին խոսում են այսօրվա ընտրություններից, բայց, միևնույն է, մասնակցությունն է ցույց տալու այդ էլեկտրականացվածության աստիճանը:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

 

Արմինե Ավետյան