Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը ՀՅԴ-ն կարձագանքի հետագայում․ ուշի ուշով հետևելու ենք գործընթացներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ իրենք հասցրել են իրենց ասելիքը տեղ հասցնել քարոզարշավի այս 12 օրերին։

«Քարոզարշավի ժամանակն աննախադեպ քիչ էր, ասելիքը՝ շատ, կարծում եմ՝ կարողացանք տեղ հասցնել մեր ասելիքն ու հիմնական նպատակը»,- ընտրությանը մասնակցելուց հետո  լրագրողների հետ զրույցում ասաց  Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ  քվեարկել է մեծ հույսով ու հավատով՝ հանուն մեր երկրի ապագայի, հանուն մեր ժողովրդի ակնկալիքների արդարացման։

Անդրադառնալով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման գործին՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ  ՀՅԴ-ն այս փուլում զերծ է մնում դրա վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց և հարցը թողնում է իրավապահ համակարգին։

«Սակայն ուշի ուշով հետևելու ենք գործընթացներին, և մեր գնահատականն ապագայում կտանք: Այս դատավարությունն այնքան մեծ հնչեղություն ունի, որ ամեն ինչ պետք է շատ բծախնդրորեն կատարվի՝ հարգելով օրենքի տառն ու ոգին, կարծում եմ՝ դա մեր դատական համակարգի ամենամեծ քննությունն է լինելու, կարծում եմ հետագայում դրա վերաբերյալ կունենանք հնարավորություն մեր մոտեցումները ներկայացնելու»,- ասաց Ռուստամյանը:

Հարցին՝ ինչով է պայմանավորված որ, երբ Ռ․ Քոչարյանին կալանավորեցին առաջին անգամ ՀՅԴ-ն դրա վերաբերյալ հնչեցրեց գնահատական, իսկ այս անգամ՝ ոչ, Արմեն Ռուսատմյանն ասաց, որ դա կապված է ժամանակի հետ և չեն ցանկանում այս փուլում տալ քաղաքական գնահատականներ։

Մանրամասները՝ տեսանյութում։