Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից

Լուրեր

28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրաքի կառավարության պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից։ Պաշտոնյան կիրակի dpa գործակալության հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ բոլոր մարտական ​​ստորաբաժանումներն ու նյութատեխնիկական ապահովման ուժերը լքել են երկիրը։

Միացյալ Նահանգների կողմից պաշտոնական հաստատում դեռևս չի եղել։

Իրաքը և ԱՄՆ-ն զորքերի դուրսբերման շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել 2024 թվականին։ Պենտագոնի տվյալներով՝ վերջին տարիներին Իրաքում տեղակայված է եղել ԱՄՆ-ի շուրջ 2500 զինծառայող։ Մինչ դուրսբերումը ԱՄՆ-ի զինված ուժերը տեղակայված էին Էրբիլում՝ քրդական շրջանում, Բաղդադի օդանավակայանի մերձակայքում գտնվող ռազմաբազայում, ինչպես նաև մայրաքաղաքի կառավարական շրջանում, որը հայտնի է «Կանաչ գոտի» անվանումով։

ԱՄՆ-ն ու դաշնակից երկրները 2014 թվականին Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ռազմական արշավ էին սկսել։ Ծայրահեղական խմբավորումը 2017 թվականին Իրաքում, իսկ 2019 թվականին՝ Սիրիայում, հայտարարվել է ռազմական առումով պարտված։

«Իսլամական պետության» առանձին բջիջներ շարունակում են ակտիվ մնալ և ժամանակ առ ժամանակ հարձակումներ իրականացնել, բայց խմբավորումը կորցրել է երկու երկրներում նախկինում իր վերահսկողության տակ գտնվող ընդարձակ տարածքները։

Իրաքում անվտանգության իրավիճակը կրկին վատթարացել է Իրանի դեմ պատերազմի մեկնարկից հետո։ Ներկայիս իրանա-ամերիկյան պատերազմի ընթացքում իրականացվել են հարյուրավոր հարձակումներ, այդ թվում՝ Իրաքում ԱՄՆ-ի օբյեկտների և զինծառայողների, ինչպես նաև քրդական ուժերին պատկանող թիրախների ուղղությամբ։

Չորեքշաբթի Իրաքում կմեկնարկեն տոնական օրեր, երբ պաշտոնապես լրանա ԱՄՆ զորքերի դուրսբերման վերջնաժամկետը։ Այդ առիթը նշվելու է որպես «Անկախության օր», պետական հաստատությունները փակ կլինեն։

Իրաքում Իրանի հետ սերտ կապեր ունեցող  զինված խմբավորումներն ի սկզբանե պետք է զինաթափվեին և ինտեգրվեին պետական անվտանգության համակարգին՝ ԱՄՆ զորքերի դուրսբերմանը զուգահեռ։ Իրաքի վարչապետ Ալի ալ-Սաիդիի կողմից հայտարարված այդ գործընթացը հետագայում հետաձգվել է և այժմ նախատեսվում է իրականացնել հաջորդ տարվա հունիսին։ ԱՄՆ-ն ու դաշնակիցները 2003 թվականին, չնայած միջազգային քննադատությանը, ներխուժել էին Իրաք և տապալել այն ժամանակվա ղեկավար Սադամ Հուսեյնին։

ԱՄՆ զինված ուժերը, 2011 թվականին դուրսբերումից հետո, 2014 թվականին վերադարձել էին Իրաք երկրի կառավարության խնդրանքով՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի