Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի իշխանությունները միջազգային հարթակներում փոխել են հայ գերիների հարցով իրենց խոսույթը՝ պահանջատիրական կեցվածքից անցնելով պասիվ «ակնկալիքների», իսկ Ադրբեջանի նկատմամբ պահանջներ չներկայացնելն արդարացվում է պատմության վատագույն օրինակներով։ Այս մասին «Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկման ընթացքում հայտարարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Աննա Մելիքյանը։

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանի և Մարիա Կարապետյանի հայտարարություններին (որոնցից մեկը որպես օրինակ նշել էր Երկրորդ աշխարհամարտից տասնամյակներ անց գերիների վերադարձը, իսկ մյուսը՝ Ադրբեջանի իմիջին վնաս չհասցնելու զգուշավորությունը)՝ իրավապաշտպանն ընդգծեց․ «Ես չեմ կիսում այն մոտեցումը, որ մենք պետք է նշաձողն իջեցնենք այնքան, որ էլ իջնելու տեղ չլինի։ Մեջբերվածը պատմության վատագույն տարբերակներից է։ Մենք չպետք է վերցնենք վատագույն նախադեպերը՝ արդարացնելու համար սեփական անգործությունը։ Հակառակը՝ միջազգային մարդասիրական իրավունքը պահանջում է, որ ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո գերիները պետք է անհապաղ վերադարձվեն»։

Մելիքյանի խոսքով՝ Բաքուն շատ հմտորեն չարաշահում է միջազգային իրավունքի այն նորմերը, ըստ որոնց պատերազմական հանցագործները պետք է դատապարտվեն, և միջազգային տարբեր ամբիոններից (ՄԱԿ, ԵԱՀԿ) հայտարարում է, թե «լավ ենք արել՝ դատապարտել ենք»։ Իրավապաշտպանը շեշտում է, որ հայկական կողմի պարտականությունն է ամեն օր ապացուցել, որ Բաքվում կայացված շինծու վճիռները որևէ իրավական ուժ չունեն, քանի որ չեն ապահովվել արդար դատաքննության տարրական չափանիշները։

«Ակնհայտ է խոսույթի փոփոխությունը։ Թեմատիկ հանդիպումներում ՀՀ պատվիրակություններն ավելի մեղմ բառապաշար են սկսել օգտագործել. չեն պահանջում արդարադատություն, չեն դնում գերիների վերադարձը որպես պահանջ, այլ լավագույն դեպքում ասում են՝ «սպասում ենք, ակնկալում ենք, որ կվերադառնան»։ Իսկ եթե կողմերից որևէ մեկը պահանջատիրություն չունի, երրորդ կողմերի համար շատ ավելի հեշտ է դառնում խուսափել ներգրավվածությունից և պատասխանատվությունից»,- ընդգծեց նա։

Աննա Մելիքյանը նաև հերքեց այն թեզը, թե այս հարցերով արդյունավետ «լուռ դիվանագիտություն» է ընթանում. «Երբ մենք մեր այլընտրանքային հանդիպումներում տեսնում ենք, որ միջազգային գործընկերներն այլևս չեն հարցնում գերիների մասին, դա հստակ նշան է, որ կառավարությունից ևս այդ հարցը չի հնչում։ Մեզ ավելի շատ հարցեր են տալիս միջանցքի, ճանապարհների և կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, ոչ թե մարդասիրական խնդիրների»։

Իրավապաշտպանը նաև հիշեցրեց, որ Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, որոնք անազատության մեջ են արդեն վեց տարի, և անթույլատրելի է օրեր հաշվելն ու համակերպվելը. «Ոչ մի ավել օր ընդունելի չէ, այդ մարդիկ օր առաջ պետք է լինեն հայրենիքում»։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան