Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել

Լուրեր

28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Ռուսական զորքերը սեպտեմբերի լույս 28-ի գիշերը հարվածել են Խարկովի Սալտովսկի շրջանում գտնվող բազմահարկ շենքին։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը, գրում է Current time-ը։

Խարկովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի տվյալներով՝ տուժել է 25 մարդ։ Նրանց թվում է 9 երեխա, որոնցից երեքը հոսպիտալացվել է։ Շենքի մուտքերից մեկն ամբողջությամբ ավերվել է, փրկարարները մաքրում են փլատակները։ Քաղաքի Կիևսկի շրջանում վնասվել է 10 առանձնատուն։

«Վերջին շրջանում սա նման առաջին հարվածն էր։ Կա՛մ կառավարվող ավիացիոն ռումբ է, կա՛մ «Բանդերոլ»․ այժմ ճշտում ենք»,- նշել է Տերեխովը։

Կիևում տուժել է 4 մարդ։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Պոդոլսկի շրջանում տուժել է երեք մարդ, 17-ամյա դեռահասը հոսպիտալացվել է։ Օբոլոնսկի շրջանում ռուսական հարձակումների հետևանքով հրդեհ է բռնկվել բենզալցակայանի տարածքում, Շևչենկովսկի շրջանում անօդաչու սարքը հարվածել է գրասենյակային շենքին, իսկ Գոլոսեևսկի շրջանում՝ բենզալցակայանի մոտ գտնվող սրճարանին։ Դարնիցկի շրջանում անօդաչու սարքի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել բաց տարածքում։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ ևս մեկ մարդ տուժել է Գոլոսեևսկի շրջանում մասնավոր երկհարկանի բնակելի տան ուղղությամբ հասցված հարվածի հետևանքով։

Օդեսայի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է տարածաշրջանի հարավում երկու տուժածի մասին։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականները հարվածներ են հասցրել բնակելի հատվածին, վնասվել են յոթ մասնավոր բնակելի տների ճակատները, տանիքներն ու ապակիները, ինչպես նաև տեղի բնակիչների ավտոմեքենաները։ Բացի այդ, գիշերը հարձակման է ենթարկվել դատարկ պահեստ։

ՌԴ ՊՆ-ն պնդում է, թե Կիևում հարված է հասցվել «Ուկրտելեկոմի» տվյալների մշակման կենտրոնին, «ԴրիմԼայն» ընկերության տվյալների մշակման կենտրոնին և վառելիքային ենթակառուցվածքի օբյեկտների։ Կիևի մարզում հարվածել են  Վասիլկովի օդանավակայանի ենթակառուցվածքին ու օբյեկտներին, Օդեսայում՝ «Նովայա Պոչտա» ընկերության լոգիստիկ կենտրոնին, Չեռնոմորսկի նավահանգստում՝ բեռնանավի, իսկ Իզմայիլի նավահանգստում՝ «Դունայսուդոսերվիս» գործարանի ենթակառուցվածքին, ինչպես նաև Օդեսայի նավահանգիստ ուղևորվող նավի։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ հարձակել է 165 հարվածային ԱԹՍ-ներով, որոնցից 112-ը խոցվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի