ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, հանրապետության երեք մարզերի չորս համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Առավոտյան ժամը 08:00-ից բացվել են ընտրատեղամասերը։ Քվեարկության ավարտից հետո ժամը 20:00-ին դրնց փաակվելուց հետո սկսվելու է ձայների հաշվարկը։

Լոռու մարզի Թումանյան համայնքում ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական, իսկ Արմավիրի մարզի Ֆերիկ, Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։

Լերմոնտովոյում այսօր միաժամանակ անցկացվում են նաև համայնքի ղեկավարի ընտրություններ։

Թումանյան համայնքն ընդգրկում է Թումանյան քաղաքը և Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ և Քոբայր գյուղերը։ Համայնքում բացվել է 9 ընտրատեղամաս։ Այստեղ ընտրելու իրավունք ունի 4198 ընտրող:

Ավագանու ընտրություններին առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ընտրակարգի համաձայն՝ կուսակցության ցուցակը պետք է ստանա ընտրողների ձայների 50 %-ից ավելին, որպեսզի տվյալ կուսաակցությունը ստանձնի համայնքի ղեկավարումը։

Թումանյան համայնքի գործող ղեկավար Սուրեն Թումանյանը նախկինում եղել է «Հանրապետություն» կուսակցության անդամ, իսկ այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարն է։

Արմավիրի մարզի Ֆերիկը մարզի միակ չմիավորված համայնքն է։ Այստեղ հիմնականում ապրում են եզդիներ։

ԿԸՀ վերջին տվյալներով՝ համայնքում ընտրելու իրավունք ունի 163 քաղաքացի։ Ֆերիկի ավագանին կազմված է 5 անդամից, իսկ ընտրություններին առաջադրվել է հենց 5 թեկնածու։

Համայնքի ղեկավարն է Ռուստամ Համասյանը, որը Ֆերիկը ղեկավարում է շուրջ 10 տարի։

Կոտայքի մարզի Արզնի համայնքում ընտրելու իրավունք ունի 1978 քաղաքացի։ Ավագանին կազմված է 9 անդամից, իսկ ավագանու անդամի թեկնածուների թիվը 17 է։

Այսինքն՝ չորս համայնքներից միայն Արզնիում է ավագանու մանդատների համար մրցակցություն։

Արզնի համայնքի ղեկավարն է Ֆելիքս Միրզոևը։ Նա պաշտոնը ստանձնել է 2023 թվականի նոյեմբերի 6-ին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Լոռու մարզի Լերմոնտովո համայնքը կազմված է Լերմոնտովո և Անտառաշեն գյուղերից։

«Ազգային փոքրամասնությունների վերաբերյալ ընդհանուր պատկերը ՀՀ-ում» 2024 թվականի զեկույցի համաձայն՝ Լերմոնտովո համայնքի բնակչության 70 տոկոսը ռուսներ են, 26 տոկոսը՝ հայեր, 4 տոկոսը՝ եզդիներ։

Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ գործող համայնքապետ Էդիկ Չախալյանը։ Նա անկուսակցական է և համայնքը ղեկավարում է 1997 թվականից։

Լերմոնտովոյի ավագանին ունի 5 մանդատ, և այստեղ ևս առաջադրվել է 5 թեկնածու։

ԿԸՀ տվյալներով՝ համայնքում ընտրելու իրավունք ունի 612 քաղաքացի։

Այս ընտրություններին գործում է ընտրելու իրավունքի նոր կարգավորում։

Եթե այսօր ընտրության գնաք և ձեր անունը չգտնեք ընտրողների ցուցակում, հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել այն, որ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում առնվազն 366 օր փաստացի չեք գտնվել։

Նոր կարգավորմամբ՝ ՏԻՄ ընտրություններին կարող են մասնակցել քվեարկության օրը 18 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն ունեն առնվազն վեց ամսվա հաշվառում և քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ՝ դրան նախորդող 730 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են առնվազն 366 օր։

Factor.am-ը պարզել է, որ նոր կարգավորմամբ պայմանավորված՝ չորս համայնքներում ընտրելու իրավունք ունեցողների թիվը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների թվի համեմատ նվազել է շուրջ 20 տոկոսով։

Անի Թամրազյան