Ընտրողների թվի կտրուկ նվազում՝ 4 համայնքում․  նոր օրենքի ազդեցությունը ՏԻՄ ընտրությունների վրա

Լուրեր

25.09.2026 | 19:28
Այգեստանի դպրոցում 6 երեխայի ինքնազգացողությունը վատացել է․ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
25.09.2026 | 19:14
Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը
25.09.2026 | 19:00
Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատության մեջ հայտնվի ոչ թե Պուտինի ընկերը լինելու պատճառով, այլ որովհետև ապօրինություն չի գործել․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 18:48
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
25.09.2026 | 18:39
ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված ադրբեջանցի ակտիվիստը դատարանում ինքնավնասում է կատարել
25.09.2026 | 18:30
Մեքենայից դուրս է գցել կնոջը 4-ամյա դստեր աչքի առաջ․ ընտանեկան բռնության մտահոգիչ թվերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 18:21
Թող Փաշինյանը հրաժարվի ՀՀ քաղաքացիությունից, ես կհրաժարվեմ մյուս 2 երկրներինից. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 18:17
Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը հեռացվել է «բարեկարգման աշխատանքներով պայմանավորված»․ քաղաքապետարանի մամուլի խոսնակ
25.09.2026 | 18:15
Խուզարկություն Աբովյանի համայնքապետարանում // Զինծառայողի հանդեպ բռնության ահազանգ ՄԻՊ-ին․ ԼՈՒՐԵՐ
25.09.2026 | 18:09
Ընտրողների թվի կտրուկ նվազում՝ 4 համայնքում․  նոր օրենքի ազդեցությունը ՏԻՄ ընտրությունների վրա
25.09.2026 | 17:54
Հայ դատի առաջնահերթ խնդիրն է պահպանել հայկական ինքնությունը և կանխել ՀՀ-ի թրքացումը. Ռուստամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 17:45
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին
25.09.2026 | 17:36
ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինային և ՌԴ-ին ԱՄԷ-ում եռակողմ հանդիպում անցկացնել․ Զելենսկի
25.09.2026 | 17:28
Էնթոնի Ջոշուայի ու Թայսոն Ֆյուրիի մենամարտի մրցանակային հիմնադրամը՝ 200 միլիոն դոլար
25.09.2026 | 17:20
«Հայ դատը չի խանգարում խաղաղությանը, խանգարում է թշնամու կողմից պարտադրվող նվաստացուցիչ պայմաններին»․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե այս կիրակի գնաք ընտրության ու ձեր անունը չգտնեք ընտրողների ցուցակում, հավանական պատճառ կարող է լինել վերջին երկու տարվա ընթացքում ձեր համայնքում առնվազն 366 օր ապրած չլինելը։ Նոր կարգավորումն արդեն արտացոլվել է ընտրողների ցուցակներում․ այս կիրակի անցկացվող ՏԻՄ ընտրություններում չորս համայնքներում ընտրողների թիվը նվազել էհունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ եղած թվի համեմատ։ Factor.am-ը համեմատել է տվյալներն ու պարզել՝ որքան։

Լոռու մարզի Թումանյան համայնքում ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով։ Դրա կազմում ընդգրկված են քաղաք Թումանյանը և Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ և Քոբայր գյուղերը։

Ըստ ԿԸՀ-ի վեջին թարմացված տվյալների՝ Թումանյանն ունի 4198 ընտրող, և համայնքում կգործի 9 ընտրատեղամաս։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին համայնքն ուներ 5044 ընտրող։ Այսինքն ընտրողների թիվը նվազել է 16.8%-ով։

Նման պատկեր է նաև մյուս երեք համայնքներում։

Արզնիում ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել 2335 ընտրող, իսկ ՏԻՄ ընտրություններին՝ 1978 կամ 15.3%-ով պակաս։

Ֆերիկում խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ուներ 251 քաղաքացի, իսկ ՏԻՄ ընտրություններին՝ 163-ը կամ 35.1%-ով պակաս։

Իսկ Լերմոնտովոյում ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ուներ 684 ընտրող, այս կիրակի այդ իրավունքը իրացնելու հնարավորություն կունենա 612-ը, կամ 10.5%-ով պակաս։

Ընտրական ցուցակները վարում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ծառայությունից պատասխանել են, որ սեպտեմբերի 18-ի դրությամբ հրապարակված են 2026 թվականի սեպտեմբերի 27-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները՝ ըստ ընտրական տեղամասերի որոնման և ներբեռնման հնարավորությամբ: 

Ըստ այդմ՝ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում ունեցող, քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 366 և ավելի օր գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, օրինակ, Թումանյան համայնքում խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների ընտրողների թվի ավելի քան 800-ի տարբերությունը, կառույցից փոխանցեցին, որ ընտրողների թվի տարբերությունը կապված է ՀՀ ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններով, իսկ լրացումները ուժի մեջ են մտել 2026 թվականի օգոստոսի 24-ին, հետևաբար՝ սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ընտրացուցակները ստացվել են ընտրողների ռեգիստրի տվյալների և սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների համադրման արդյունքում։ Ստացվում է՝ սա առաջին դեպքն է, երբ ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների կիրառումն անմիջականորեն արտացոլվում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի վրա։

ՏԻՄ ընտրություններին գործելու է նոր պահանջ

Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի՝ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում` մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

Քվերակության իրավունք ունեն նաև մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում չունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք համայնքում հաշվառվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու հանգամանքներով պայմանավորված։

Այս ընտրություններին կարող են քվեարկել նաև մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք: Այս խմբում կարող են ընդգրկվել նաև օտարերկրյա աշխատողները, որոնք տվյալ համայնքում ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում և բավարարում են օրենքով սահմանված մյուս պահանջներին։ 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Ընտրական օրենսգրքով ՀՀ քաղաքացիների համար սահմանված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձանց վրա:

Ընտրելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:

ՏԻՄ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող անձանց շրջանակն ավելի լայն է և սպասելի կլիներ, որ համայնքներում ընտրողների թիվը խորհրդարանական ընտրությունների համեմատ ոչ թե կնվազեր, այլ կավելանար։

Բայց ստացվում է, որ ՏԻՄ ընտրությունների համար ՀՀ քաղաքացիներից պահանջվելու է ոչ միայն համայնքում առնվազն 6 ամսվա հաշվառում, այլև վերջին 730 օրում ՀՀ-ում առնվազն 366 օր փաստացի գտնվելու պայմանը։

ԿԸՀ-ից Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ այս կիրակի ՏԻՄ ընտրություններում արդեն իսկ գործելու են ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում 2026 թվականի հուլիսի 3-ին կատարված փոփոխություններն ու լրացումները։

Չորս համայնքում ընտրողների թիվը նվազել է շուրջ 20%-ով

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից նաև հետաքրքրվել էինք, թե այս չորս համայնքներում քանի քաղաքացի չի ընդգրկվել ՏԻՄ ընտրողների ցուցակներում՝ վերջին 730 օրվա ընթացքում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնվելու պահանջը չբավարարելու պատճառով։ Ի պատասխան՝ կառույցից հայտնել են, որ ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայտնաբերվել է քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ՝ դրան նախորդող 730 օրվա ընթացքում ՀՀ-ում փաստացի 366 և ավելի օր չգտնվող 1652 անձի տվյալ։ 

Այսինքն՝ նոր պահանջը չլինելու դեպքում այս չորս համայնքներում ՏԻՄ ընտրողների թիվը կկազմեր 8314, մինչդեռ ընտրողների ցուցակները խորհրդարանական ընտրությունների ցուցակների համեմատ կրճատվել են շուրջ 20%-ով։

Ընտրողների թվի ամենամեծ նվազումը գրանցվել է Թումանյան համայնքում․ խորհրդարանական ընտրությունների համեմատ ՏԻՄ ընտրողների ցուցակից դուրս է մնացել 846 մարդ։ 

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից նաև տեղեկացրել են, որ ընտրողը լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար կարող է դիմում ներկայացնել լիազոր մարմին՝ քվեարկության օրվան նախորդող հինգ օրվա ընթացքում կամ քվեարկության օրը՝ մինչև ժամը 20:00-ն։ Դիմումների ներկայացման ժամկետը սեպտեմբերի 22-ից 27-ն է։ Ծառայությունից ընգծում են, որ այդ պատճառով քվեարկության օրը ընտրողների վերջնական թիվը կարող է փոփոխվել։

Անի Թամրազյան