Ալեն Սիմոնյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են ռազմավարական գործընկերության օրակարգը
Քաղաքականություն
24.09.2026 | 16:04
ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության շրջանակում երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային զարգացումներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․
ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։
Անդրադարձ է կատարվել ռազմավարական գործընկերության շրջանակներում երկկողմ համագործակցությանը վերաբերող տարբեր օրակարգային հարցերի։
Քննարկվել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր եւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաներ։

