«Առինջ Մոլի» տնօրենը կալանավորվել է․ նրա տունը խուզարկել են
Հասարակություն
24.09.2026 | 12:43
«Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանի տանը խուզարկություն է իրականացվում։ Քննչական կոմիտեից հաստատում են տեղեկությունը։
«Իրականացվում են քննչական և վարութային գործողություններ»,- հայտնում են կառույցից։
Նշենք, որ քրեական վարույթը, որի շրջանակներում կատարվում են գործողությունները, վերաբերում է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու ենթադրյալ դեպքին։ Քննչական կոմիտեից հայտնում են նաև, որ Ալիկ Նազարյանը կալանավորվել է։
Արաքս Մամուլյան

