Առինջում 8 մլրդ դրամանոց հողերի կադաստրային արժեքը նվազեցրել են 99.94%-ով, ապա վաճառել Ծառուկյանի ընկերություններին

Լուրեր

06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայությունը Առինջ համայնքում արձանագրել է հողերի օտարման և պետական գրանցման գործընթացների խախտումներ։ Ըստ ծառայության՝ ընդհանուր 8 մլրդ 38 մլն դրամ կադաստրային արժեքով 76.45 հա հողերի արժեքը նպատակային նշանակության փոփոխությունից հետո նվազել է մինչև 5.16 մլն դրամ, իսկ հետագայում դրանք վաճառվել են «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ին։ Ծառայությունը նաև արձանագրել է օտարման ոչ ենթակա 16.17 հա հողատարածքի վաճառք Գագիկ Ծառուկյանին պատկանող «Ավիասերվիս» ՓԲԸ-ին։

ՊՎԾ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Պետական վերահսկողական ծառայության վերահսկողությամբ ուսումնասիրվել է օտարման ոչ ենթակա հողամասերի իրացման, ինչպես նաև հողամասերի նպատակային նշանակության փոփոխությամբ կադաստրային արժեքի նվազեցումից հետո օտարված հողատարածքների պետական գրանցման ոլորտում պետական մարմնի գործողությունների իրավաչափությունն ու հիմնավորվածությունը։

Կոտայքի մարզի Առինջ համայնքի վարչական սահմաններում գտնվող, ինժեներական ենթակառուցվածքով՝ 700 մմ տրամագծով մայրուղային գազատարով ծանրաբեռնված, օտարման ոչ ենթակա 16․17 հա հողատարածքն աճուրդով վաճառվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Ավիասերվիս» Հ/Ձ ՓԲ ընկերությանը։

Օտարման ոչ ենթակա հողատարածքի վաճառքի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Խախտումներ են արձանագրվել նաև Առինջ համայնքում հողային պաշարների կառավարման, օգտագործման և տնօրինման գործընթացներում։

Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա 2017 թվականին Առինջ համայնքի վարչական տարածքում գտնվող և համայնքի սեփականությունը հանդիսացող 11․2 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, 36․29 հա բնակավայրերի նպատակային նշանակության և 28․96 հա այլ բարձրարժեք՝ ընդհանուր 8 միլիարդ 38 միլիոն 9 հազար 325 դրամ կադաստրային արժեքով հողերը փոխադրվել են ցածրարժեք՝ ընդհանուր 5 միլոն 160 հազար 509 դրամ արժեքով գյուղատնտեսական նշանակության՝ արոտի կատեգորիայի։ Արդյունքում՝ կադաստրային արժեքը նվազել է 8 մլրդ 32 մլն 848 հազար 816 դրամով կամ շուրջ 99.94 տոկոսով։

Դրանից հետո, անտեսելով օրենսդրական պահանջը, համաձայն որի մեկ լոտով օտարվող հողամասի առավելագույն չափը չէր կարող գերազանցել 20 հեկտարը, նշված հողատարածքները համայնքի ղեկավարի որոշմամբ դրվել են աճուրդի։ Աճուրդների արդյունքում դրանք 21 միլիոն 533 հազար 157 դրամ գումարով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ին։

Գործարքները, սակայն, վերը նշված սահմանափակումների պատճառով իրավունքի պետական գրանցում չեն ստացել։ Բայց նոր աճուրդներ հայտարարելու փոխարեն փոփոխվել են նախկինում կայացած աճուրդների արձանագրությունների, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված և ուժի մեջ մտած համայնքի ղեկավարի որոշումների բովանդակությունները։

Այնուհետև, ենթադրյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա կնքվել են անշարժ գույքի աճուրդ-վաճառքի 4 պայմանագրեր, որոնց միջոցով ապահովվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և այն Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությանը փոխանցելու գործընթացը։

Փաստվող դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, նախաձեռնվել են քրեական վարույթներ։