Միրզոյանը Նյու Յորքում ԱՄՆ և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու հեռանկարները

Լուրեր

24.09.2026 | 13:02
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի ու Կրասնոդարի երկրամասի վրա․ վնասվել են նավթաբազա և արդյունաբերական ձեռնարկություն
24.09.2026 | 12:51
Ուիթկոֆը պատմել է՝ ինչպես է Թրամփը ներգրավվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացում
24.09.2026 | 12:43
«Առինջ Մոլի» տնօրենը կալանավորվել է․ նրա տունը խուզարկել են
24.09.2026 | 12:39
Պայմանագրային զինծառայող է մահացել պայթյունի հետևանքով․ ՊՆ խոսնակ
24.09.2026 | 12:32
Սեուլ. Ալինա Չարաևան պարտություն է կրել
24.09.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին և Օդեսայի մարզին․ 2 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել
24.09.2026 | 12:10
Եկեղեցու մասին զեկույցը հրապարակվել է // Էրդողանը Փաշինյանին Թուրքիա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
24.09.2026 | 12:02
«Ունենալու ենք միջազգային չափանիշների ապրանք». հաստատվեց ստանդարտացման նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 11:51
Ըստ ՔԿ-ի՝ 8.3 մլն դրամ է հափշտակվել արտասահմանյան բանկերի քարտապաններից և օրինականացվել ընկերության միջոցով
24.09.2026 | 11:40
«Պուտինը յուրաքանչյուր կիլոմետրի համար վճարում է 248 մարդու կյանքով»․ Զելենսկիի ելույթը՝ ՄԱԿ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 11:33
Հայաստան-Լատվիա հանդիպումը կսպասարկեն սլովենացի մրցավարներ
24.09.2026 | 11:24
Միրզոյանը Նյու Յորքում ԱՄՆ և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու հեռանկարները
24.09.2026 | 11:16
Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ը զգալի ներուժ ունի տարածաշրջանային էներգետիկ կապերի զարգացման ու էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման համար
24.09.2026 | 11:04
Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմաններում տեղի է ունենում ՌԴ-ի հետ հարաբերությունների տրանսֆորմացիա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Նյու Յորքում Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ կառավարության կազմակերպած քննարկմանը, որտեղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բրենդան Հանրահանի հետ անդրադարձել է ԹՐԻՓՓ-ի իրականացմանը, տարածաշրջանային կապակցվածությանն ու առևտրային նոր հնարավորություններին։ Հայաստանը և ԱՄՆ-ն ավելի վաղ ստորագրել էին ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում է նաև տնտեսական և տրանսպորտային կապերի խորացում։

ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված՝ «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» խորագրով միջոցառմանը։

Արարատ Միրզոյանը հանդես է եկել որպես բանախոս «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանի հետ միասին։ Միջոցառմանը մասնակցել է նաև խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել խաղաղության և տարածաշրջանային կապակցվածության օրակարգին, 2025թ. օգոստոսի 8-ից ի վեր արձանագրված կարևոր ձեռքբերումներին։

Իր խոսքում նախարար Միրզոյանն ընդգծել է ԱՄՆ վճռական ներգրավածությամբ կայացած՝ օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովի պատմական նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և տարածաշրջանային ապաշրջափակման գործում։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է գետնի վրա  խաղաղության առկայությամբ պայմանավորված շոշափելի փոփոխությունները քաղաքացիների համար, ինչպես նաև խաղաղության հաստատումից ի վեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում եղած դրական զարգացումները։ ԱԳՄԱ նախարար Միրզոյանն ընդգծել է ԹՐԻՓՓ-ի առանցքային նշանակությունը տարածաշրջանի երկրների համար, միջտարածաշրջանային փոխկապակցվածության արդյունավետ զարգացման գործում։ Արարատ Միրզոյանը գոհունակությամբ նշել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հարցում արձանագրված շատ շոշափելի, կոնկրետ հաջողությունները։

Միջոցառմանն անդրադարձ է կատարվել Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամում ֆինանսական ներդրումային հնարավորություններին։ Քննարկումներին մասնակցել են Վրաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների, ինչպես նաև մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ։