«Հեռախոսը գողացել են սրճարանից»․ ինչո՞ւ IMEI կոդի առկայությունը չի օգնում գտնել հանցագործներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.09.2026 | 21:00
ՀՀ-ն կարող է 102-րդ բազայի մնալու պայման դնել, որ ՌԴ-ն հոգա ծախսերն ամբողջությամբ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.09.2026 | 20:49
Էրդողանի մրցակից Անկարայի քաղաքապետը դուրս է եկել ընդդիմադիր կուսակցությունից
23.09.2026 | 20:40
Ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է Լեհաստանի սահմանը
23.09.2026 | 20:29
«Մենք ահաբեկչության զոհ ենք»․ Փեզեշքիանի հայտարարությունը ՄԱԿ-ի ամբիոնից
23.09.2026 | 20:20
Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորությունները
23.09.2026 | 20:09
ԱՄՆ-ը Պուտինին հրավիրել է Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
23.09.2026 | 20:00
102-րդ ռազմաբազայի պայմանագիրը չեղարկելը հեշտ բան չէ, այն էլ՝ ատոմային տերության հետ․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.09.2026 | 19:50
Հերթական խոշոր պարգևատրումը․ 87 մլն դրամ՝ ՀԿԿ-ի ծառայողներին
23.09.2026 | 19:41
Ուկրաինան համաձայնել է անհապաղ և անվերապահ հրադադարի․ ՄԱԿ-ի անդամ 51 երկրներ կոչ են արել Ռուսաստանին նույնն անել
23.09.2026 | 19:30
«Հեռախոսը գողացել են սրճարանից»․ ինչո՞ւ IMEI կոդի առկայությունը չի օգնում գտնել հանցագործներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.09.2026 | 19:20
ԵՄ Խորհուրդը սեպտեմբերի 24-ին կհաստատի Հայաստանին առևտրային արտոնություններ տրամադրելու որոշումը՝ առանց քննարկման
23.09.2026 | 19:10
Յոթ կալանավոր հացադուլ է հայտարարել. նրանցից երկուսը 28-րդ օրն է՝ առանց սննդի են
23.09.2026 | 19:03
Համաշխարհային օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ
23.09.2026 | 19:00
ՌԴ-ն բազմիցս խախտել է երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը, ՀՀ-ն կարող է խզել այն՝ միջազգային իրավունքին համարժեք․ Գագիկ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.09.2026 | 18:51
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ
Բոլորը

Երևանի սրճարաններից մեկում լիցքավորման դրված հեռախոսն ամիսներ առաջ գողացել են․ դեպքի մասին Factor TV-ին պատմեց երգիչ Նարեկ Բավեյանը։

«Հեռախոսը իմ քրոջ աղջկանն է, որ տվել էր սրճարանում լիցքավորման, մեկը գալիս, վերցնում ւ դուրս է գալիս»,- ասաց նա։

Այս ու այլ մեթոդներով տարեսկզբից մինչև հունիս Հայաստանում արձանագրվել է հեռախոսի գողության 411 դեպք։ Տեղեկությունը Factor TV-ին հայտնել են ՆԳ նախարարությունից։

2025 թվականին հեռախոսի գողության 1024 դեպք է արձանագրվել, բացահայտվել է 328-ը, իսկ 2024-ին գրանցված 1106 դեպքից 296-ն է բացահայտվել։

Ընդհանուր՝ այս երեք ժամանակահատվածներում 2541 գողության դեպքից բացահայտվել է 820-ը կամ 32%-ը։

«Հեռախոսի տուփն ունեին, բոլորը տվյալները, կոդերն ունեին, տրամադրվել է ոստիկանությանը և զրո արդյունք»,- ասաց Նարեկ Բավեյանը։

Մի քանի տարի առաջ Ալավերդիում գողացված սմարթֆոնը գտնելու հույսով IMEI կոդը և այլ տվյալներ Ոստիկանությանն է փոխանցել նաև Հերիքնազ Հարությունյանը։ Ուշագրավ է, որ նույնականացման IMEI կոդի առկայությունն իրավապահներին չի օգնել հեռախոսը հայտնաբերել, ավելին՝ առաջարկել են բողոքը հետ վերցնել։

«Մեզ հարցաքննեցին, ուզեցին այդ կոդը, որ հեռախոսի տուփի վրա լինում է, եկա տուն, նկարեցի, մի շաբաթից ասացին՝ լավ կլինի, որ հրաժարվեք հեռախոսը փնտրել»,- ասաց Հերիքնազ Հարությունյանը։

Գողացված կամ կորած հեռախոսները IMEI կոդերի օգնությամբ գտնելու թեման ակտիվացավ, երբ հունիսին կառավարությունը հավանություն տվեց բոլոր քաղաքացիների հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման նախագծին։ Պաշտոնական հիմնավորման մեջ ամենաէական շեշտադրումը մաքսանենգության դեմ պայքարն է։

Իսկ արդյո՞ք նույնականացման կոդի շտեմարանի առկայությունը նպաստելու է գողության դեպքերի բացահայտմանը։ ՆԳՆ-ից Factor TV-ին փոխանցված պատասխանում հատուկ շեշտել են, որ «IMEI» համակարգի հասանելիությունն էապես նպաստում է բացահայտմանը։ Գողացված հեռախոսների սեփականատերերը ՆԳՆ-ին հարց են ուղղում՝ այդ դեպքում ինչո՞ւ իրենց հեռախոսներն ու այն գողացողները չեն հայտնաբերվում։

«Ո՞ւր են հեռախոսները, եթե այդ կոդերն օգնում են գտնել հեռախոսները»,- ասաց Հերիքնազ Հարությունյանը։

«Պարզ է, որ մարդը շահագրգռված է, որ իր ապրանքն արագ գտնվի և պատրաստ է տալ ցանկացած տվյալ, այսինքն՝ եթե պետք է, այդ կոդը տալիս ենք, բայց այստեղ վերահսկելու հարց կա, եթե պարտադիր է դառնում»,- նշեց Նարեկ Բավեյանը։

Փաստաբան Աշոտ Սիմոնյանը, որը նախկինում քննիչ է աշխատել և առնչվել հեռախոսների գողությունների դեպքերին, նշում է՝ կոդերի պարտադիր գրանցումը չի նպաստելու գործընթացին։

«Միանշանակ պնդել, որ IMEI կոդի գրանցման պայմաններում հնարավոր է հեռախոսը գտնել, հիմնավոր չէ։ Հանցագործները հեռախոսը կա՛մ դուրս են հանում, կա՛մ որպես պահեստամաս են օգտագործում»,- ասաց փաստաբանը։

Ըստ նրա՝ IMEI կոդի մասին տեղեկատվության առկայությունը չի երաշխավորում դրա հետ կապված այլ տվյալների թարմություն։

«Սովորաբար հեռախոսահամարը մինչև հանցագործությունը եղած ժամանակ է գործում, այդ IMEI-ը նույնպես, նույնականացման արդյունքում քննիչն ունենում է այն տվյալը, ինչը մինչ այդ տուժողն իրեն տվել է՝ օգտագործել է տվյալ հեռախոսը»,- ասում է նա։

2024, 2025 և ընթացիկ 2026 թվականներին IMEI կոդերի կիրառմամբ քանի՞ գողացված հեռախոս է հայտնաբերվել՝ այս հարցի պատասխանը չկա․ ՆԳՆ-ից փոխանցել են, որ նման վիճակագրություն չեն վարում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան