Ինչու են բանակում ինքնասպանության դեպքեր լինում. նախկին սպան առկա խնդիրներն է մատնանշում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.09.2026 | 15:31
Ուժի մեջ են մտնում Իրանի ավիացիան կաթվածահար անող ԱՄՆ պատժամիջոցները․ չվերթները չեղարկվում են
23.09.2026 | 15:30
Հայկական բուսական մթերքի ու ձկնամթերքի՝ ԵՄ շուկա արտահանման պահանջներն են քննարկում Երևանում
23.09.2026 | 15:22
Ռուբինյանը հանդիպել է Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին
23.09.2026 | 15:10
Ում հետ է բանակցում ՀՀ-ն ատոմակայանի հարցով // Փաստաբանը՝ բիզնեսներին Քոչարյանի առնչության մասին․ ԼՈՒՐԵՐ
23.09.2026 | 15:01
Թրամփի և Մերձավոր Արևելքի առաջնորդների հանդիպումն ավարտվել է առանց էական հայտարարության․ MEE
23.09.2026 | 14:52
Բաքուն «Աղվանական ժառանգությունն Արևմտյան Ադրբեջանում» խորագրով սեմինար է կազմակերպել
23.09.2026 | 14:43
Հայաստանի հավաքականը ևս մեկ կորուստ ունի
23.09.2026 | 14:38
Նոր Հաճընին կվերադարձվի 21.12 հա հողատարածք՝ 341.7 մլն դրամ շուկայական արժեքով
23.09.2026 | 14:15
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներ և լուծումներ» թեմայով քննարկում ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
23.09.2026 | 14:05
Գրիպի սեզոնին ընդառաջ․ համաճարակային իրավիճակ, պատվաստումներ և կանխարգելում. ՈՒՂԻՂ
23.09.2026 | 13:59
Ինչ է ենթադրում է ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի միջև ստորագրված համաձայնագիրը․ մանրամասներ
23.09.2026 | 13:50
Ինչու են բանակում ինքնասպանության դեպքեր լինում. նախկին սպան առկա խնդիրներն է մատնանշում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.09.2026 | 13:42
Պետական դավաճանության գործը նորից կքննվի. ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի արարքը պաշտոնեական լիազորություններն անցնել վերաորակելու դատավճիռը բեկանվել է
23.09.2026 | 13:39
Չեմ տեսել մի զինվորական, որը խնդիրների մասին կզեկուցի. միշտ ցույց է տալիս՝ ամեն ինչ լավ է. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.09.2026 | 13:30
«Բարսելոնան» դարձյալ կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից
Բոլորը

«Խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան և ինքնասպանության դեպքերի կանխարգելումը պահանջում է համակարգային ախտորոշում»,- հրավիրված քննարկման ժամանակ շեշտեց Հայաստանի և Արցախի ԶՈՒ հրետանային բրիգադի նախկին հրամանատար, 25 տարվա զինվորական փորձ ունեցող գնդապետ Գրիգորի Սահակյանը։

Նա ներկայացրեց բանակում տիրող իրական վիճակը՝ վեր հանելով կադրային, դաստիարակչական և կազմակերպչական խորքային պատճառները՝ ուշադրություն հրավիրելով հստակ հարցի՝ ինչո՞ւ են ինքնասպանություն գործում բանակում։

Գնդապետ Սահակյանի ընդգծմամբ՝ «բանակում ինքնասպանություններն ու արտակարգ պատահարները իսպառ վերացնող մեկ ունիվերսալ ֆորմուլա գոյություն չունի», քանի որ յուրաքանչյուր դեպք պահանջում է առանձնահատուկ վերլուծություն: Այդուհանդերձ, ըստ նրա, կան հստակ համակարգային պատճառներ։

«Ամենալուրջ խնդիրներից մեկը կրտսեր հրամանատարական օղակում՝ դասակ, մարտկոց, վաշտ, առկա կադրային սովն է։ Սպայական կազմի պակասի պատճառով պարտականությունները հաճախ դրվում են սերժանտական կազմի վրա, որը դեռևս պատրաստ չէ կատարելու կանոնադրությամբ սահմանված պահանջները»,- նշեց զինվորականը։

Նրա խոսքով՝ առկա սպայական կազմի շրջանում նկատվում է կոմպետենտության լուրջ պակաս: «Խոսքը վերաբերում է ինչպես մասնագիտական ու մարտական կանոնադրությունների թերի իմացությանը, այնպես էլ դաստիարակչական աշխատանքի ճիշտ ընկալման բացակայությանը։ Հրամանատարներից շատերը դաստիարակությունը պատկերացնում են պարզունակ ձևով՝ «նստեք, այսօր ձեզ կդաստիարակեմ», ինչը որևէ կապ չունի իրական դաստիարակչական գործընթացի հետ»- նշեց Գրիգորի Սահակյանը։

 

Ամենավտանգավոր երևույթներից մեկը, ըստ նրա, զորամասերից «փողոցը» դուրս մղելու անկարողությունն է։ Երբ հրամանատարները թույլ են լինում, զորանոցում սկսում են իշխել փողոցային բարքերը. «Ավելին՝ անձնական ինքնասիրությունից կամ համբավը կորցնելու վախից ելնելով՝ որոշ հրամանատարներ քողարկում են խնդիրները և չեն դիմում վերադասի կամ աջակցող մարմինների օգնությանը»։

Գնդապետն ընդգծեց, որ Ռազմական ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է ընկալվեն ոչ թե որպես թշնամի կամ սպայի համբավը գցող մարմիններ, այլ որպես օրինականություն հաստատող և խնդիրները լուծող գործընկերներ։

Զինվորականի կարծիքով՝ խնդրի մյուս խորքային արմատը մինչբանակային կյանքն է․ «Արտագնա աշխատանքի պատճառով հայրերի զգալի մասը բացակայում է ընտանիքից: Մանկապարտեզներում և դպրոցներում ուսուցչական կազմի ճնշող մեծամասնությունը կանայք են, ինչի հետևանքով 18 տարեկան երիտասարդը, մինչև զորակոչվելը, գրեթե առնչություն չի ունենում տղամարդ ղեկավարի կամ դաստիարակի հետ։ Հայտնվելով արական միջավայրում և հրամայական համակարգում՝ նա սթրես է ապրում, ինչն առաջացնում է կոնֆլիկտներ»։

Սահակյանը կարևորեց բանակ-հասարակություն երկխոսությունը, որպեսզի երիտասարդը բանակ գա որպես դժվարությունների դիմակայող քաղաքացի, այլ ոչ թե ջերմոցային պայմաններին սովոր անձնավորություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան