ԱՄՆ-ը կհայտարարի TRIPP-ի հետ կապված հիմնադրամի մասին հատուկ միջոցառման ժամանակ

Լուրեր

24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
24.11.2026 | 20:43
Մենք ցանկանում ենք, որ TRIPP-ն ավարտին հասցվի կարճ ժամկետներում․ Բայրամով
24.11.2026 | 20:37
Մարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում
24.11.2026 | 20:27
Ադրբեջանում վրացի ուխտավորներին թույլ չեն տվել մուտք գործել պատմական վրացական եկեղեցի
24.11.2026 | 20:13
Փաշինյանն ու Ռումինիայի Սենատի նախագահը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացումը
24.11.2026 | 20:00
Վստահ չենք, որ Նիկոլ Փաշինյանը կհեռանա հանրաքվեում «Ոչ»-ի հաղթանակի դեպքում․ մեկ օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ այլ․ Հասմիկ Ենգոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:55
Մեկ բառ պակասում է․ ի՞նչ է փոխում Սահմանադրության նախագծում եկեղեցու մասին դրույթի վերաձևակերպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:44
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի պաշտպանության նախարարի տեղակալը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությունը
24.11.2026 | 19:30
Հայաստանին այլևս պե՞տք չէ անվտանգության խորհուրդ․ այն կլուծարվի,եթե ընդունվի նոր Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:23
Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկում
24.11.2026 | 19:09
Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը
24.11.2026 | 18:53
«Слово пацана» 18+ սերիալը՝ որպես տնային առաջադրանք․ ի՞նչ է գրված 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում
24.11.2026 | 18:37
Հայաստանը կհյուրընկալի բասկետբոլի կանանց Եվրոպայի Մ20 առաջնության B դիվիզիոնի խաղերը
24.11.2026 | 18:26
«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից ատամները բուժելու դիմաց սարք է պահանջել․ ՔԿԾ
24.11.2026 | 18:19
Ուկրաինայի վրա հարձակված ռուսական ԱԹՍ-ներում լիտվական SIM քարտեր են հայտնաբերվել
Բոլորը

Նյու Յորքում այսօր TRIPP նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ը միջոցառում է անցկացնելու։ Մասնավորապես, Վաշինգտոնը պատրաստվում է հայտարարել Անդրկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի (Trans-Caspian Enterprise Fund) ստեղծման մասին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն։

«ԱՄՆ-ը պատրաստվում է վաղը հայտարարել Անդրկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի (Trans-Caspian Enterprise Fund) ստեղծման մասին՝ TRIPP-ի ինստիտուցիոնալ զարգացման հաջորդ քայլի հետ մեկտեղ։ Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն ավելի քան 40 ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի «C5» երկրների ներկայացուցիչները»,- գրել է Ռաուֆօղլուն։

Նշենք, որ Անդրկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամը պաշտոնական իրավաբանական անվանումն է այն հիմնադրամի, որն ավելի հայտնի է որպես TRIPP+։

Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցում են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի միջոցառումներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի