TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար, ներդրումները կաճեն․ Փաշինյանը՝ «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը

Լուրեր

24.09.2026 | 13:45
ԵՄ-Հայաստան գործընկերությունն արագորեն առաջ է շարժվում և ավելի ամուր է, քան երբևէ․ ԵՀ նախագահ
24.09.2026 | 13:37
ԵՄ Խորհուրդը պաշտոնապես ընդունեց հայկական արտադրանքի համար երկամյա առևտրային արտոնությունները
24.09.2026 | 13:34
Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել. Գևորգ Պապոյան
24.09.2026 | 13:29
Խելքի պետք է բերենք էլեկտրոնային շտեմարանի տվյալները. Մհեր Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 13:20
Արման Ծառուկյանն առաջադիմել է UFC-ի անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակում
24.09.2026 | 13:11
Կաթողիկոսի հեռացում, տեղապահի ընտրություն․ ՀԱՍԵ-ի մասին զեկույցում խոսվում է «ճգնաժամից» և  լուծման 5 քայլ է առաջարկվում
24.09.2026 | 13:02
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի ու Կրասնոդարի երկրամասի վրա․ վնասվել են նավթաբազա և արդյունաբերական ձեռնարկություն
24.09.2026 | 12:51
Ուիթկոֆը պատմել է՝ ինչպես է Թրամփը ներգրավվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացում
24.09.2026 | 12:43
«Առինջ Մոլի» տնօրենը կալանավորվել է․ նրա տունը խուզարկել են
24.09.2026 | 12:39
Պայմանագրային զինծառայող է մահացել պայթյունի հետևանքով․ ՊՆ խոսնակ
24.09.2026 | 12:32
Սեուլ. Ալինա Չարաևան պարտություն է կրել
24.09.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին և Օդեսայի մարզին․ 2 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել
24.09.2026 | 12:10
Եկեղեցու մասին զեկույցը հրապարակվել է // Էրդողանը Փաշինյանին Թուրքիա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
24.09.2026 | 12:02
«Ունենալու ենք միջազգային չափանիշների ապրանք». հաստատվեց ստանդարտացման նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 11:51
Ըստ ՔԿ-ի՝ 8.3 մլն դրամ է հափշտակվել արտասահմանյան բանկերի քարտապաններից և օրինականացվել ընկերության միջոցով
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից բխող հնարավորություններին, TRIPP նախագծին, ԱՄՆ-ի հետ համագործակցությանը՝ արհեստական բանականության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև էներգետիկ ինքնաբավությանն ու ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերությանը։

ՀՀ կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը։

Վարչապետը պատասխանել է մոդերատորի հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և դրա արդյունքում ստեղծվող հնարավորություններին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայումս աշխատանքները կենտրոնացած են TRIPP նախագծի իրականացմանը, ինչի արդյունքում լիարժեք կբացվի տարածաշրջանային կապակցվածությունը։ «Այն նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդպիսով կյանքի է կոչվում նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Հաջորդիվ երկրի ղեկավարը խոսել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և, մասնավորապես, արհեստական բանականության ոլորտում համագործակցության մասին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ նախորդ տարվա օգոստոսի 8-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում Հայաստանում մեկ տարվա ընթացքում ստեղծվել են արհեստական բանականության երեք կենտրոններ, որոնցից երկուսը մեծամասշտաբ ներդրումային ծրագրեր են։

Վարչապետն անդրադարձել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացումներին՝ հավելելով, որ այն մեր երկրում հաջողությամբ զարգանում է և համարվում է տնտեսության կարևոր մաս։ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ խաղաղության հաստատմամբ մեր երկրի ներդրումային գրավչությունը հետևողականորեն կաճի։

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև Էներգետիկայի ոլորտում ինքնաբավության հասնելու հնարավորություններին, կուտակիչ կայանների ձևավորմանը, նոր ատոմային էլեկտրակայանի կառուցմանը միտված քայլերին վերաբերող հարցերի։

Խոսելով ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ հարաբերությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու ուղղություններով էլ հաստատվել է ռազմավարական գործընկերություն և ընդգծել, որ ՀՀ Կառավարությունը շարունակելու է խորացնել հավասարակշռված և հավասարակշռման իր արտաքին քաղաքականությունը։