Ովքեր էին հրավիրվել, ովքեր՝ ոչ․ ընդդիմությունը չի մասնակցել Անկախության օրվա միջոցառմանը

Լուրեր

23.09.2026 | 23:23
Վթարվել է Արզական-Քանաքեռ-Զովունի ջրատարը
23.09.2026 | 23:13
Միրզոյանն ու Սիրիայի ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը
23.09.2026 | 22:58
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում 
23.09.2026 | 22:45
Հայտնի է՝ վաղը որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
23.09.2026 | 22:43
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը
23.09.2026 | 22:33
Ավելի քան 60 հազար քաղաքացի մասնակցել է Անկախության 35-ամյակին նվիրված Երևանի միջոցառմանը․ ԿԳՄՍՆ
23.09.2026 | 22:15
Թուրքիայում տղամարդու են ձերբակալել՝ Էրդողանի հետ ԱԲ-ով ստեղծած լուսանկարներ տարածելու համար
23.09.2026 | 22:04
Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանին
23.09.2026 | 21:52
2027-ից առանց լիցենզիայի չի թույլատրվի «խաղատուն», «բուքմեյքեր» և նման անվանումների օգտագործումը․ ՊԵԿ
23.09.2026 | 21:38
Քասախի նախկին համայնքապետ Արա Մկրտչյանի գործը՝ 28 հողամասերի օտարման վերաբերյալ, ուղարկվել է դատախազին
23.09.2026 | 21:26
Պուտինն ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերում հերթերը կապել է պատերազմին «աջակցության» հետ
23.09.2026 | 21:16
Նյու Յորքում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
23.09.2026 | 21:12
Մհեր Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները
23.09.2026 | 21:09
Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղարի հետ
23.09.2026 | 21:00
ՀՀ-ն կարող է 102-րդ բազայի մնալու պայման դնել, որ ՌԴ-ն հոգա ծախսերն ամբողջությամբ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության հրապարակում անցկացված Անկախության 35-ամյակի միջոցառմանը ներկա չէին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։ Սա արձանագրել է Factor TV-ի տեսախցիկը։

Արդյոք հրավերներ ուղարկվե՞լ էին նաև ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններին։ Ընդդիմադիր ամենամեծ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեզ փոխանցեց, որ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հրավեր ստացել է, սակայն իրենք չեն մասնակցել տոնակատարությանը, քանի որ մեկնել էին Տիգրանաշեն։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն էլ հայտնեց, որ հրավեր էր ստացել ոչ թե խմբակցությունը, այլ ինքը՝ որպես խմբակցության ղեկավար, սակայն հրաժարվել է մասնակցել։

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը, նախարարներ և պետական այլ պաշտոնյաներ։ Ներկա էին նաև ԱԺ ՔՊ խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները։

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում կայացած միջոցառման համար Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 1 միլիարդ 31 միլիոն 453 հազար դրամ կամ մոտ 2 միլիոն 840 հազար դոլար։

Միջոցառումը կազմակերպել էր 2018 թվականի մայիսին հիմնադրված «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությունը։ Գումարը հատկացվել է որպես ուղիղ դրամաշնորհ՝ առանց մրցույթ հայտարարելու, ինչը ԿԳՄՍ նախարարությունը հիմնավորել է հարցի հրատապությամբ։

Արփի Հակոբյան