Դատախազությունը վիճարկում է Նորաշենիկում 12.1 հա համայնքային հողերի օտարման գործարքները

Լուրեր

22.09.2026 | 17:44
Հայաստանի ու Մեքսիկայի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստը հրավիրվել է ԱՄՆ-ի Մ-17 հավաքական
22.09.2026 | 17:36
Արեգնազ Մանուկյանը տուն կգնա․ դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը
22.09.2026 | 17:34
Վաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար
22.09.2026 | 17:25
ԿԸՀ-ն բաշխել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային հանձնաժողովների ղեկավար պաշտոնները
22.09.2026 | 17:16
Տուգանվել են «Ռադիոտուն»-ը, «Ավտոռադիո»-ն և «Նոյյան տապան»-ը. ՀՌՀ
22.09.2026 | 17:07
«Ալաշկերտի», «Փյունիկի» ու «Արարատի» ֆուտբոլիստները հրավիրվել են աֆրիկյան հավաքականներ
22.09.2026 | 16:57
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 16:44
ԱՄՆ-ն 1.1 մլն դոլար է ներդրել Եղեգնաձորի նոր հրշեջ կայանի կառուցման համար
22.09.2026 | 16:36
Բաշկորտոստանում առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհեր կան․ փրկվելու համար մարդիկ պատուհաններից են ցատկել
22.09.2026 | 16:25
Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու
22.09.2026 | 16:19
Դատախազությունը վիճարկում է Նորաշենիկում 12.1 հա համայնքային հողերի օտարման գործարքները
22.09.2026 | 16:08
Հայաստանն առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 15:59
Ալիևի կինն ու դուստրը մեկ շաբաթ շքեղ հանգիստ են անցկացրել Իբիցայում՝ օգտագործելով կառավարական ինքնաթիռը․ իսպանական ԶԼՄ-ներ
22.09.2026 | 15:50
Ռուբեն Ռուբինյանը Չինաստանի պատվիրակության հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումը
22.09.2026 | 15:40
Ալիևը հիմա էլ Հայաստանին մեղադրել է, իբր, հանքավայրերը «թալանելու» մեջ
Բոլորը

Սյունիքի մարզի դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 5 հայց՝ Կապանի Նորաշենիկ բնակավայրում 2017 թվականին անցկացված աճուրդներով օտարված 9 հողամասերի գործարքները շինծու ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։ Խոսքը ընդհանուր 12.13824 հա համայնքային հողի մասին է։ Նույն գործարքների վերաբերյալ քրեական գործով մեղադրվում է 11 անձ։

Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ավագանու՝ 2017 թվականի որոշումներով համայնքային սեփականություն հանդիսացող՝ 12,13824 հա մակերեսով 9 հողամասերն օտարելու իրավաչափությունը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ հողամասերը ձևական աճուրդ-վաճառքներով օտարելու վերաբերյալ քրեական գործը՝ 11 մեղադրյալների վերաբերյալ, Հակակոռուպցիոն դատարանի վարույթում է:

Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործին զուգահեռ՝ դատախազը 2026 թվականի հուլիսսեպտեմբեր ամիսներին 9 հողամասերի վերաբերյալ անցկացված աճուրդները որպես շինծու գործարք ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու վերաբերյալ պետշահերի 5 հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան:

Հայցադիմումներն ընդունվել են Հակակոռուպցիոն դատարանի վարույթ. 9 հողամասերի նկատմամբ կիրառվել են հայցի ապահովման միջոցներ։