Լիոնել Մեսին երկրորդ տեղ է բարձրացել տուգանային հարվածով գոլերի ցուցանիշով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին կարիերայում տուգանային հարվածով գոլերի թիվը հասցրել է 75-ի: MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը գրավել էր «Սան Դիեգոյի» դարպասը՝ խփելով կարիերայի 930-րդ գոլը:
The Touchline-ի համաձայն՝ տուգանային հարվածով գոլերի ցուցանիշով 39-ամյա Մեսին երկրորդ տեղ է բարձրացել պատմության մեջ: Նա շրջանցել է արգենտինացի Ժաիր դա Ռոզա Պինտուին, որը 74 գոլի հեղինակ է դարձել տուգանային հարվածով:
Այդ ցուցանիշով ռեկորդակիրը Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կարիոկան է, որը 78 գոլ է խփել տուգանայինից:
Դավիթ Եղիազարյան

