Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի դատավարությունն է մեկնարկել

Լուրեր

06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
Բոլորը

Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհիդևի և նրա նախկին օգնական Էլդար Ամիրովի դեմ հարուցված քրեական գործով դատական նախապատրաստական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավոր Մուրադ Ասլանովի նախագահությամբ անցկացված նիստում ճշտվել են մեղադրյալների անձնական տվյալները, նրանց բացատրվել են օրենսդրությամբ նախատեսված դատավարական իրավունքներն ու պարտականությունները։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերին Ռամիզ Մեհդիևի նկատմամբ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 193-1.3.2-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում), 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն) և 278.1-րդ հոդվածով (իշխանությունը բռնի զավթելուն կամ պետության սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելուն ուղղված գործողություններ)։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետանվտանգության ծառայության կողմից Ադրբեջանի անվտանգության, ազգային շահերի դեմ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից սադրիչ և ապակառուցողական գործողությունները կանխելու համար ձեռնարկված համապարփակ միջոցառումների արդյունքում առաջացել են հիմնավոր կասկածներ, որ Ռամիզ Մեհդիևը,  Աբբաս Աբբասովը, Ալի Քերիմլին և ուրիշներ կատարել են իշխանության բռնի զավթման և պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխությանն ուղղված գործողություններ։

Ռամիզ Մեհդիևը երկար տարիներ զբաղեցրել է Ադրբեջանի պետական կառավարման համակարգի բարձրագույն պաշտոններից մեկը։ 1995 թվականից մինչև 2019 թվականը՝ շուրջ 25 տարի, նա ղեկավարել է նախագահի աշխատակազմը։ Նա այս պաշտոնից ազատվել է 2019 թվականի հոկտեմբերի 23-ին՝ նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով։

Նույն օրը նա նշանակվել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ։ 2019–2022 թվականներին ղեկավարել է ակադեմիան։

Նախագահի աշխատակազմից հեռանալուց հետո Մեհդիևը նշանակվել էր Անվտանգության խորհրդի անդամ։ Քրեական գործի հարուցումից մի քանի օր անց՝ 2025 թվականի հոկտեմբերի 18-ին, նա նախագահի հրամանագրով ազատվել է խորհրդի անդամի պաշտոնից։ Նա դեռ խորհրդային տարիներին աշխատել է պետական և կուսակցական կառույցներում, իսկ անկախության շրջանում ղեկավարել է նախագահի աշխատակազմը Հեյդար Ալիևի, այնուհետև՝ Իլհամ Ալիևի պաշտոնավարման տարիներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի