Politico-ն, CNN-ը և MS NOW-ն դատի են տվել Թրամփին, որը փակել է լրատվամիջոցների լրագրողների համար մուտքը Սպիտակ տուն

Լուրեր

21.09.2026 | 22:16
ԵՄ-ն մոտ է Ուսմանովին պատժամիջոցների ցանկից հանելու՝ Փարիզի պահանջի շուրջ գործարքին՝ Բաքվում բանտարկված ֆրանսիացիների ազատ արձակման դիմաց
21.09.2026 | 21:59
Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
21.09.2026 | 21:46
Կրթությամբ, աշխատանքով, վճարված հարկերով ուժեղացրեք ձեր պետությունը, և ձեր պետությունն ավելի կուժեղացնի ձեզ. վարչապետ
21.09.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.09.2026 | 21:13
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի դատավարությունն է մեկնարկել
21.09.2026 | 20:58
Politico-ն, CNN-ը և MS NOW-ն դատի են տվել Թրամփին, որը փակել է լրատվամիջոցների լրագրողների համար մուտքը Սպիտակ տուն
21.09.2026 | 20:44
Ումի՞ց ենք կախված հիմա. քաղաքացիները` Անկախության 35-ամյակի մասին
21.09.2026 | 20:44
Փաշինյանի ուղերձը Հանրապետության հրապարակից․ ՈԻՂԻՂ
21.09.2026 | 20:31
Դաժանորեն ծեծել է հաշմանդամություն ունեցող երեխային․ նոր մանրամասներ՝ Խարբերդի մանկատան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 20:24
Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը «կորցրել է վերահսկողությունը» իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ
21.09.2026 | 20:24
Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
21.09.2026 | 20:10
«Այս եղեգներին ձեռք չտան»․ բողոք՝ Աղի լճի բարեկարգման ծրագրի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 19:54
Հայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային օլիմպիադայի 6-րդ խաղափուլում
21.09.2026 | 19:41
Լեհաստանում Արցախի դրոշով արտադրանքը Բաքվի բողոքն է հարուցել
21.09.2026 | 19:32
Անկախության 35-ամյակը՝ Հանրապետության հրապարակում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

CNN և MS NOW հեռուստաալիքները, ինչպես նաև Politico պարբերականը սեպտեմբերի 21-ին հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա երեք խորհրդականների դեմ՝ վարչակազմին մեղադրելով Սահմանադրության Առաջին փոփոխությունը խախտելու մեջ։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ փակում է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի մուտքը Սպիտակ տուն, քանի որ, նրա պնդմամբ, դրանք իր մասին տարածում են «սուտ», «կեղծիքներ» և «հորինվածքներ», փոխանցում է The Insider-ը։

Սպիտակ տնից հեռացված լրատվամիջոցները հայց են ներկայացրել դաշնային դատարան՝ պահանջելով «անհապաղ վերականգնել» իրենց թղթակիցների մուտքն այնտեղ։

«Այսօր առավոտյան մենք տեղեկացրել ենք կառավարությանը, որ հայց ենք ներկայացնում՝ պաշտպանելու Առաջին փոփոխությամբ երաշխավորված մեր իրավունքները և պաշտպանելու այն սկզբունքը, ըստ որի՝ կառավարությունը չի կարող որոշել, թե ինչի մասին է հաղորդում մամուլը կամ ինչ է հրապարակում։ Առանց նախազգուշացման և որևէ ընթացակարգի՝ Սպիտակ տունը չեղարկել է մեր լրագրողների հավատարմագրերը միայն այն պատճառով, որ նրան դուր չեն եկել մեր հրապարակումները։ Եթե այս ամենն անպատասխան թողնվի, վտանգի տակ կհայտնվեն մամուլի ազատությունը և հասարակության՝ պետության միջամտությունից զերծ անկախ լրագրության իրավունքը»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ։

Լրատվամիջոցները Վաշինգտոնի դաշնային շրջանային դատարանի դատավորին խնդրել են անհապաղ հակասահմանադրական ճանաչել Թրամփի սահմանած արգելքը։ Բացի Թրամփից՝ հայցեր են ներկայացվել նաև Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսի, հաղորդակցության գծով տնօրենի Սթիվեն Չենգի և Գաղտնի ծառայության տնօրենի Շոն Քարրենի դեմ։

Սեպտեմբերի 18-ին Թրամփը հայտարարել էր, որ CNN և MS NOW հեռուստաալիքների, ինչպես նաև Politico պարբերականի համար փակում է Սպիտակ տուն հասանելիությունը։ Truth Social սոցիալական ցանցում նա այդ որոշումը բացատրել էր նրանց կողմից «կեղծ լուրերի մշտական «լուսաբանմամբ»»։ Նախագահը նախազգուշացրել էր, որ այս խմբագրություններին կհետևեն նաև այլ «կեղծ լրատվամիջոցներ»։

«Լրատվամիջոցները չպետք է հնարավորություն ունենան մշտապես հորինվածքներ և սուտ գրելու կամ հրապարակելու, երբ նրանք լուսաբանում են Միացյալ Նահանգների նախագահին, Թրամփի վարչակազմին կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- նշել էր Թրամփը։

Նա իր որոշումն ուղեկցել է երկու խմբագրությունների հասցեին հնչեցրած քննադատությամբ։ Նրա վարկածով՝ MS NOW-ն «վերջերս փոխել է իր անվանումը նախկին MSNBC-ից՝ դիտողների և վստահության պակասի պատճառով», իսկ Politico-ին նա անվանել է «ապօրինի և անհեթեթ՝ 8 մլն դոլարի բաժանորդագրության» շահառու, որը «խարդախ Ջո Բայդենի օրոք» անմիջապես ԱՄՆ կառավարությունից է ստացել՝ պարբերականին «ջրի երեսին պահելու համար»։

Politico-ն հիշեցնում է, որ,Թրամփը դեռևս նախագահության առաջին ժամկետի ընթացքում փորձել է լրագրողներին հեռացնել Սպիտակ տնից։ Այսպես, 2018 թվականին CNN-ի թղթակից Ջիմ Ակոստայի հավատարմագրումը չեղարկվել էր այն պատճառով, որ նա «շարունակում էր խոսել և պահել խոսափողը» այն բանից հետո, երբ Թրամփը հասկացնել էր տվել, որ անցնում է մեկ այլ լրագրողի հարցին։ Դատարանն այն ժամանակ որոշել էր վերականգնել թղթակցի մուտքը Սպիտակ տուն։

2019 թվականին հավատարմագրումից զրկվել էր Playboy-ի անկախ լրագրող Բրայան Քարեմը՝ Թրամփի խորհրդական Սեբաստիան Գորկայի հետ բանավոր վեճից հետո։ Դատարանը նրա դեպքում նույնպես որոշել էր վերականգնել հավատարմագրումը։ 2025 թվականին Թրամփն Associated Press գործակալությանն արգելել էր գտնվել Օվալաձև աշխատասենյակում, նախագահական Air Force One ինքնաթիռում և մասնակցել Սպիտակ տան կողմից կազմակերպվող փոքր միջոցառումներին՝ լրատվամիջոցի՝ Մեքսիկական ծոցն «Ամերիկյան ծոց» անվանելուց հրաժարվելու պատճառով։ AP-ն հայց է ներկայացրել, դատական գործընթացը շարունակվում է, մինչդեռ վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սպիտակ տանը պահպանել այդ սահմանափակումները։ Նույն ժամանակահատվածում վարչակազմը Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայից վերցրել է մամուլի խմբի ձևավորման իրավունքը։ Պաշտոնավարման երկրորդ ժամկետի սկզբից Թրամփը դատական վեճերի մեջ է նաև The New York Times-ի, The Wall Street Journal-ի, BBC-ի և այլ լրատվամիջոցների հետ։

Politico-ն հիշեցնում է, որ կես դար առաջ Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանը Nation ամսագրի լրագրող Ռոբերտ Շերիլի գործով որոշել էր, որ լրագրողներին չի կարելի կամայականորեն և նրանց հրապարակումների բովանդակության հիման վրա զրկել Սպիտակ տուն հասանելության հնարավորությունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի