ՇՄ նախարարը Կանադայի իր գործընկերոջ հետ քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Քաղաքականություն
20.09.2026 | 16:43
Կանադա կատարած աշխատանքային այցի շրջանակում երկկողմ հանդիպում եմ ունեցել Կանադայի շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերով նախարար Ջուլի Դաբրուզինի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Քննարկել ենք Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները, համաժողովի առաջնահերթությունները և կենսաբազմազանության գլոբալ օրակարգի առաջմղման ուղղությամբ համագործակցությունը։
Անդրադարձել ենք նաև կլիմայի փոփոխությանն ու կենսաբազմազանության կորստին ուղղված փոխկապակցված գործողություններին, էկոհամակարգերի պահպանման ու վերականգնման, ինչպես նաև բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորություններին»,- ասվում է գրառման մեջ։

