Ստամբուլում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը
Հասարակություն
20.09.2026 | 13:58
Ստամբուլում 61 տարեկանում մահացել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Գույժը հայտնում է Agos պարբերականը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է՝ ուղեղի արյունազեղում ստանալուց հետո։
Ռիչարդ Կիրակոսյանը ծնվել է 1965 թվականի հունվարի 8-ին Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքում։ Նա խորհրդատվություն է տրամադրել Ասիական զարգացման բանկին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը, Ֆրանսիայի պաշտպանության նախարարությանը, ԵԱՀԿ-ին և ԱՄՆ Պետդեպարտամենտին։ Նրա վերլուծական նյութերը, մասնավորապես, հրապարակվել են European Council on Foreign Relations, Le Monde, The Moscow Times և Turkish Policy Quarterly պարբերականներում։
2006 թվականին Կիրակոսյանը տեղափոխվել է Հայաստան։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր։

