Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT

Լուրեր

19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
Բոլորը

The New York Times-ի (NYT) տեղեկություններով՝ Ռուսաստանը սկսել է միջամտության արշավ ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին և համացանցում ապատեղեկատվություն տարածելու գաղտնի գործողություններ է իրականացնում։ Ըստ թերթի՝ Ռուսաստանն օգտագործում է արդեն ծանոթ մարտավարություն՝ նպատակ ունենալով քաոս ստեղծել ընտրական գործընթացում և խաթարել ընտրողների վստահությունը ընտրությունների նկատմամբ։ Այս մասին թերթը գրում է սեպտեմբերի 18-ին՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ-ի գաղտնի հետախուզական վերլուծական տվյալները վկայում են, որ Կրեմլը կրկին սկսել է միջամտության թվային արշավ՝ սոցիալական ցանցերում բովանդակություն տարածելու միջոցով։ Նպատակն է ընտրությունների շրջանում ԱՄՆ-ում ներքին տարաձայնություններ առաջացնել կամ խորացնել։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Ռուսաստանի արշավի հիմնական նպատակը, ըստ ամենայնի, որևէ կոնկրետ կուսակցության աջակցելը չէ, այլ քաոս սերմանելը։ Միևնույն ժամանակ, NYT-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քվեարկության համակարգերի վրա ազդեցության փորձեր չեն հայտնաբերվել, որոնք կարող էին վտանգել բուն քվեարկության գործընթացը։

Թերթի զրուցակիցները չեն մանրամասնել, թե Ռուսաստանն ինչ մեթոդներ է օգտագործում նոր գործողության շրջանակում։ Սակայն ռուսական ապատեղեկատվությանը հետևող փորձագետները վերջին շաբաթներին սոցիալական ցանցերում արձանագրել են արհեստական բանականության կիրառմամբ արշավներ։

Մասնավորապես, տարածվում են կեղծ տեսանյութեր, որոնցում հոլիվուդյան հայտնի մարդիկ իբր արտահայտվում են Սենատի միջանկյալ ընտրությունների վերաբերյալ այն նահանգներում, որտեղ պայքարն առավել թեժ է։

Ապատեղեկատվության ներկայիս արշավը գնահատվում է որպես ավելի քիչ մասշտաբային կամ համակարգված՝ համեմատած ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի նախորդ միջամտության փորձերի հետ, որոնք Կրեմլը նախաձեռնել է 2016 թվականից։

Ամերիկյան հետախուզական ծառայությունների գնահատմամբ՝ Մոսկվան նոյեմբերին կայանալիք ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների նկատմամբ ավելի քիչ հետաքրքրություն է ցուցաբերում, քան նախագահական ընտրությունների նկատմամբ։ Բացի այդ, ըստ թերթի, Կրեմլի ուշադրությունը շեղված է Ուկրաինայի դեմ ձգձգվող պատերազմով։