$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
18.09.2026 | 22:11
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.09.2026 | 21:48
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
18.09.2026 | 21:30
Իլհամ Ալիևն իր ընտանիքին պատկանող հերթական բիզնես օբյեկտն է բացել
18.09.2026 | 21:14
Բաքուն արձագանքել է Փարիզի՝ Ադրբեջան ուղևորությունների վերաբերյալ նախազգուշացմանը
18.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ադրբեջանը հարված է հասցնում խաղաղության պրոցեսին․ պատերազմի սպառնալի՞ք, թե ավելին ստանալու քայլ
18.09.2026 | 20:50
Հեռախոսներ, նոթբուքեր ու 190 մլն դրամի վնաս․ ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային ներմուծման սխեմա
18.09.2026 | 20:39
Գերագույն հոգևորդ խորհուրդը դատապարտելի է համարել իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը
18.09.2026 | 20:28
ՀՀ նախագահը և Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ կատարված աշխատանքները
18.09.2026 | 20:15
Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն
18.09.2026 | 20:14
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն կարձագանքի Հայաստանում ռուսական բիզնեսի շահերի խախտումներին
Բոլորը

Անկախության 35-ամյակը Հայաստանում կնշվի մեծ շուքով․ Հայաստանի կառավարությունն այդ նպատակով բյուջեից 1 միլիարդ 326 միլիոն 969 հազար դրամ է հատկացրել, որը համարժեք է շուրջ 3 միլիոն 650 հազար դոլարի։ Գումարը տրամադրվել է Կառավարության պահուստային ֆոնդից՝ ԿԳՄՍ նախարարության «Արվեստների ծրագրի» շրջանակում։

Միջոցառումների աշխարհագրությունը, բացի Երևանից, ընդգրկել է չորս մարզկենտրոն՝ Վանաձոր, Կապան, Գյումրի, Իջևան։ Ամենախոշոր համերգը նախատեսված է սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում՝ շուրջ 40,000 հանդիսատեսի մասնակցությամբ: Այս մասշտաբային նախագիծն իրականացնում է «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն։ 

Մարզային միջոցառումների համար կծախսվի 295 միլիոն 516 հազար դրամ, իսկ Երևանի համար հատկացվելու է նախատեսված բյուջեի շուրջ 80 տոկոսը՝ 1 միլիարդ 31 միլիոն 453 հազար դրամ կամ 2 միլիոն 838 հազար դոլար։

Հանրապետության հրապարակում սպասվող միջոցառումը բաղկացած է երկու հիմնական մասից. պատմամշակութային ներկայացում, որի հիմքում ընկած է «Հազարան բլբուլ» հեքիաթի և առասպելի մոտիվների վրա հիմնված կոնցեպտը և տոնական համերգ, որին մասնակցելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախումբը և ճանաչված արտիստներ՝ Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Իվետա Մուկուչյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Գևորգ Հակոբյանը, Արամ MP3-ն, «Կարեն-Սևակ Բենդ»-ը և այլք։ Տեղի կունենա նաև դրոնների շոու, որի համար հատկացվել է 51 միլիոն դրամ։

Թաթա Սիմոնյանին ելույթի համար հատկացվելու է 20 մլն, Արման Հովհաննիսյանին՝ ավելի քան 17 մլն, «Կարեն-Սևակ բենդ»-ին՝ ավելի քան  13 մլն, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ դարձյալ ավելի քան 13 մլն դրամ, Ռոլանդ Գասպարյանին՝ ավելի քան 9 միլիոն դրամ, Սարո Թովմասյանին՝ 8 միլիոն դրամ, Իվետա Մուկուչյանին՝ ավելի քան 5 միլիոն դրամ, Արամ MP3-ին՝ ավելի քան 5 միլիոն դրամ,Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբին՝ 4 միլիոն դրամ, Լիպարիտ Ավետիսյանին, Գևորգ Հակոբյանին, Հասմիկ Թորոսյանին՝ 2 մլն 700 հազարական դրամ։ Հաղորդավաոր Խորեն Լևոնյանին հատկացվելու է 3 միլիոն 600 հազար դրամ, իսկ Լուսինե Թովմասյանին՝ 1 միլիոն 320 հազար դրամ։  Պայմանագրում ելույթների տևողությունը նշված չէ, սակայն միջոցառման ընդհանուր տևողությունը 1 ժամ 30 րոպե է։ 

«Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությանը գումարը հատկացվել է որպես ուղիղ դրամաշնորհ, այսինքն՝ առանց մրցույթ հայտարարելու, ինչը հիմնավորվել է հարցի հրատապությամբ։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Մշակույթի զարգացման հիմնադրամի հայտարարած հայեցակարգային հրավերին ներկայացված 6 ծրագրերից ընտրվել է հենց այս ընկերության նախագիծը։ 

Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ որպես դրամաշնորհ ստացած կազմակերպություն՝ «Բեգրաունդ Փրոդաքշն»-ը պարտավոր է ծառայությունների ձեռքբերումն իրականացնել գնումների օրենսդրությանը համապատասխան, իսկ տնտեսված միջոցները պարտադիր հետ վերադարձնել պետական բյուջե։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն ընդգծում է՝ անկախության տոնը նշելը ճիշտ որոշում է, սակայն գումարը չափազանց մեծ է։ Պատգամավորը գործընթացում նաև կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։ Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ պահուստային ֆոնդից հատկացված այդ գումարը կարելի էր ուղղել մանկապարտեզների վերանորոգմանն ու նորերի կառուցմանը։ 

Իշխանական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հակադարձում է՝ անկախության 35-ամյակը պետք է ճոխ և պատշաճ նշել, իսկ միջոցառումների համար հատկացվող գումարի չափը երկրորդական է։ 

«Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականի իշխանափոխությունից հետո՝ մայիսի 17-ին։ Ըստ գնումների պետական համակարգի՝ այս ընկերությունը հիմնականում ծառայություններ է մատուցում Երևանի քաղաքապետարանին, ՀՀ կառավարությանը, Հանրային հեռուստաընկերությանը․ վերջին մեծամասշտաբ միջոցառումը եղել է Վարդավառի տոնի կազմակերպումը, որի համար հատկացվել էր շուրջ 200 մլն դրամ։ Ընկերության 19 տոկոս բաժնեմասի սեփականատեր Վազգեն Պողոսյանն Արմեն Սարգսյանի նախագահության տարիներին զբաղեցրել է նախագահի օգնականի պաշտոնը։

Ի դեպ, Ֆինանսների նախարարությունը դիտարկումներ է ներկայացրել գումարի վերաբերյալ՝ նշելով, որ պահուստային ֆոնդն արդեն ծանրաբեռնված է, և առաջարկել ծախսերն իրականացնել ոլորտի այլ ծրագրերի օպտիմալացման հաշվին։ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է, որ բյուջեում ազատ միջոցներ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան