Բաքվում մահացած է հայտնաբերվել ԱՄՆ բանակի ադրբեջանցի զինծառայող
Քաղաքականություն
18.09.2026 | 18:02Ադրբեջանում հայտնաբերվել է ԱՄՆ բանակում ծառայած ադրբեջանցի Թուրան Իսլամլիի մարմինը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա ծնվել է Բարդայի շրջանի Ալաչադիրլի գյուղում։
Ըստ տեղեկությունների՝ Թուրանը մասնագիտությամբ ինժեներ էր, ավարտել էր Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարանը։ Այնուհետև մեկնել է ԱՄՆ և անցել զինվորական ծառայության։
Հարազատները պատմել են, որ Թուրանը «Գրին քարտ» է շահել և մեկնել ԱՄՆ։
«Նա մեկնել է ԱՄՆ և անցել զինվորական ծառայության։ Թուրանը բոլոր առարկաները լավ գիտեր և քննությունները հանձնում էր անգլերենով։ Երեկ նա արձակուրդին ժամանել էր Բաքու, իսկ առավոտյան նրան գտել են առանց կյանքի նշանների»,- պատմել են հարազատները։
Տեղի ունեցածի պատճառների վերաբերյալ առայժ այլ տեղեկություններ չկան։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

