Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին
Քաղաքականություն
18.09.2026 | 16:40
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» (C8) ստեղծման մասին։ Նրա խոսքով՝ գագաթնաժողովը կմիավորի Կարպատյան տարածաշրջանի երկրները՝ Ուկրաինան, Ռումինիան, Սերբիան, Լեհաստանը, Սլովակիան, Չեխիան, Ավստրիան և Հունգարիան։
Ուկրաինա են ժամանել, մասնավորապես, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը։ Գագաթնաժողովին կմասնակցեն նաև Եվրամիության ներկայացուցիչներ։
«Սա շարժման լուրջ սկիզբ է, որը պետք է է՛լ ավելի մերձեցնի մեր երկրներին ու ԵՄ մակարդակով ստեղծի համագործակցության ևս մեկ ուժեղ տարր՝ անվտանգություն, էներգետիկա, լոգիստիկայի և անդրսահմանային տնտեսական համագործակցության էական ընդլայնում, ինչպես նաև մեր համայնքների նշանակալի աջակցություն»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
C8 գագաթնաժողովը անցկացվում է սեպտեմբերի 18-ից 20-ը։ Միջոցառման առաջին մասը տեղի կունենա Գուտայի նախագահական նստավայրում, իսկ երկրորդ մասը՝ Բուկովելում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

