Որ 4-5 ամիս էլ սենց գնաց, դաշնակցականության սև խոռոչը տանելու է մեր գործընկերներին․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության դիրքորոշումներին, քաղաքական ինքնության հարցերին և պատմական իրադարձությունների զուգահեռներին:

Խորհրդարանում քննարկվում էր նաև «քաղաքական ռուս» և «քաղաքական թուրք» լինելու տարբերությունների և «առավելությունների» մասին։ Եղոյանը պնդեց, որ քաղաքական ռուսական ինքնությունը ֆունդամենտալ մակարդակում հակասություն չունի քաղաքական թուրքի ռազմավարական շահերի հետ։ Նա անդրադարձել է 19-րդ դարի իրադարձություններին և 1920-ական թվականներին ձևավորված եվրասիականության գաղափարախոսությանը՝ նշելով Դանիլևսկուն, Տրուբեցկոյին, Սավիցկուն ու Կարսավինին։

«Իրենք այդ գաղափարը առաջ բերեցին, որ կա եվրասիական ընդհանրություն, սլավոնական և թուրանական ժողովուրդների շահերը ֆունդամենտալ մակարդակում իրար շատ նման են…»,- ասաց նա:

Պատգամավորը քննադատեց ընդդիմադիր պատգամավորներին «քաղաքական հայի» մտքերը սեղմելու համար․ «Մեզ դնել այդ հարթաշուրթի մեջ, որի մի կողմը քաղաքական թուրքն է, մյուս կողմում քաղաքական ռուսն է, ու սեղմել… Սեղմում են քաղաքական հային, սեղմում, չեն թողնում, որ քաղաքական հայը միտքն ասի»։

Եզրափակելով խոսքը՝ Արման Եղոյանն ահազանգեց դաշնակցականության ազդեցության մասին․ «Իրանք սև խոռոչի իրադարձությունների հորիզոնի մոտ են… Եթե 4-5 ամիս էլ սենց գնաց, դաշնակցականության սև խոռոչը տանելու է մեր գործընկերներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան