Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոս Անջելեսում կայացել են UFC 331 մրցաշարին նվիրված ասուլիսն ու հայացքների մենամարտերը:
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆին ևս անցկացրել են հայացքների մենամարտ, որոնց անցել է առանց միջադեպերի:
Ծառուկյանը և Ռուֆին կհանդիպեն սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարում՝ գլխավոր մենամարտից առաջ:
29-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել է 2019 թվականին, նախորդ մենամարտն անցկացրել է 2025թ․ նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։
30-ամյա Մաուրիսիո Ռուֆին խառը մենամարտերում ունի 12 հաղթանակ և 2 պարտություն։ Նա 10-րդն է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում:
Դավիթ Եղիազարյան

