Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ

Լուրեր

04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
Բոլորը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ այսօր Ուկրաինայի արևմտյան շրջանների վրա իրականացված հարձակման ժամանակ Ռուսաստանը կրկին հարված է հասցրել Լեհաստանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ,  գրում է Current time-ը։

«Լեհաստանի սահմանին շատ մոտ, Յագոդինից ոչ հեռու՝ Դորոհուսկի մոտ, կրկին, ենթադրաբար, հարված է հասցվել ավտոլցակայանին, տեղի է ունեցել շատ հզոր պայթյուն, մեր ինքնաթիռները նույնպես օդ են բարձրացվել»,- հայտարարել է Տուսկը Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոկերի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրան խոսքով՝ այս հարձակմանն ի պատասխան՝ օդ են բարձրացվել լեհական և դաշնակից երկրների կործանիչները։ Երկու օդանավակայաններ ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները։

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության ներկայացուցիչ Յացեկ Գորիշևսկին հստակեցրել է, որ անօդաչու թռչող սարքն ընկել է սահմանից չորս կիլոմետր հեռավորության վրա։

Սեպտեմբերի 13-ին ռուսական անօդաչու թռչող սարքը Լեհաստանի և Ուկրաինայի սահմանից ոչ հեռու հարձակվել էր Կիև-Վարշավա գնացքի վրա։ Անօդաչու թռչող սարքը հարվածել էր երկաթուղային գծին, որով պատերազմի ողջ ընթացքում օտարերկրյա պետությունների ղեկավարները մեկնում են Կիև։

Ուկրաինայի ուղղությամբ ռուսական հարձակումների ժամանակ լեհ զինվորականները օդ էին բարձրացրել կործանիչներ, իսկ անվտանգության ուժերը նախազգուշացումներ տարածել սահմանամերձ շրջանների բնակիչների համար։ Դրանից հետո Տուսկը նախարարների և ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի