Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը

Լուրեր

06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
Բոլորը

Կրեմլը հետևում է «դժոխային պատժամիջոցների» մասին ամերիկյան օրինագծի ճակատագրին և նախազգուշացնում, որ դրա ընդունումը կբարդացնի Ուկրաինայում խաղաղ կարգավորման ջանքերը, գրում է Ինտերֆաքսը։

«Մենք, իհարկե, հետևում ենք այդ փաստաթղթին։ Դա վերաբերում է ոչ բարեկամական գործողություններին, և ԱՄՆ-ի կողմից որևէ լրացուցիչ պատժամիջոցների սահմանումը, անկասկած, կբարդացնի Ուկրաինայում խաղաղ կարգավորման որոնմանն ուղղված ջանքերը»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի կողմից օրինագծի ընդունմանը։

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները հաստատել էին օրինագիծը, որը լիազորում է Սպիտակ տանը լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Սենատի կողմից նախկինում հաստատված փաստաթուղթն այժմ կուղարկվի նախագահ Դոնալդ Թրամփին՝ ստորագրման համար։

Նախաձեռնության նպատակներից մեկը ՌԴ-ի դեմ արդեն ընդունված որոշ միջոցների համակարգումն է։ Օրինակ՝ փաստաթղթում ներկայացված է Ռուսաստանի ղեկավարությունում զբաղեցրած այն պաշտոնների ցանկը, որոնց դեմ պատժամիջոցները պետք է պարտադիր կիրառվեն։ Նման միջոցներ նախատեսված են նաև զինվորական հրամանատարների և ռուսական ռազմարդյունաբերական համալիրին աջակցություն ցուցաբերող օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի