ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին

Լուրեր

04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 16-ին քվեարկել է Ռուսաստանի նկատմամբ հակապատերազմական պատժամիջոցներն ավելի խստացնելու օրինագծի օգտին, որը մշակել և առաջ էր մղում այժմ արդեն հանգուցյալ  հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այժմ փաստաթուղթը կուղարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ստորագրելու համար։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ աջակցում է նախաձեռնությանը, գրում է DW-ն։

«Գրեհեմի օրինագիծ» անունը ստացած փաստաթուղթը, որը լրատվամիջոցներն անվանում են «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծ, ԱՄՆ նախագահին հնարավորություն է տալիս 100% մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի և գազի հինգ խոշորագույն գնորդների, ինչպես նաև հինգ երկրների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել էներգետիկ պատժամիջոցները։ Միաժամանակ, փաստաթղթում բացառություններ են նախատեսված այն երկրների համար, որոնք Ռուսաստանից ստանում են իրենց սպառած բնական գազի 15%-ից պակաս ծավալը և քայլեր են ձեռնարկում այդ ներմուծումը կրճատելու ուղղությամբ։

Նույն օրինագիծը երկարաձգում է նաև Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների գործողությունը։

Ըստ The Hill-ի՝ այս օրինագիծը 2024 թվականի ապրիլից ի վեր ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինային օգնության թեմայով առաջին երկկուսակցական նախաձեռնությունն է։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 262 կոնգրեսական, այդ թվում՝ 203 հանրապետական և 58 դեմոկրատ, դեմ՝ 159-ը՝ 7 հանրապետական և 152 դեմոկրատ։

Դեմոկրատներն աջակցում են Ուկրաինային օգնության ուժեղացմանը, որն արդեն հինգերորդ տարին պաշտպանվում է ռուսական ագրեսիայից, սակայն քննադատում են մաքսային քաղաքականության ոլորտում Թրամփի լիազորությունների էական ընդլայնումը, ասվում է հրապարակման մեջ։

«Միացյալ Նահանգներում կյանքը չափազանց թանկ է։ Ինչո՞ւ Կոնգրեսը կամ Ներկայացուցիչների պալատը պետք է նախագահին անսահմանափակ լիազորություններ տրամադրեն ամբողջ աշխարհում նոր մաքսատուրքեր սահմանելու համար, որոնք բացասական տնտեսական հետևանքներ կունենան ամերիկացի ժողովրդի համար։ Ես դա անել չեմ կարող»,- իր դիրքորոշումը բացատրել է Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը։

Օրինագծի կողմնակիցները նշում են, որ այն կարևոր ազդանշան կլինի Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցության մասին՝ այն ժամանակ, երբ ռազմական գործողությունների ինտենսիվությունը մեծանում է։

«Հիմա ժամանակը չէ թուլացնելու [Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների] ճնշումը։ Հիմա ժամանակն է ամեն ինչ անել, որպեսզի դիվանագիտությունը հաջողության հասնի ուժի շնորհիվ»,- X-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ներկայացուցիչների պալատում օրինագծի քվեարկությունից առաջ։

Օգոստոսի 7-ին ԱՄՆ Սենատը հավանություն էր տվել օրինագծին՝ ձայների 86 կողմ և 11 դեմ հարաբերակցությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի