ԿՈՐՍՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՁՈՐԱՄՈՒՏ Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ մաս 26. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

Ձորամուտ համայնքը գտնվում է Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում, 2017 թվականի համայնքների խոշորացման ծրագրով միացվել է Սարչապետ համայնքին, մարզկենտրոն Վանաձորից գտնվում է 66 կմ հեռավորության վրա:

«Գյուղը նախկին ադրբեջանաբնակ գյուղ է, հայերով բնակեցվել է 1988 թվականին հայտնի դեպքերից հետո: Գյուղում նախկինում ունեցել ենք ենթակառուցվածքների խնդիրներ, հիմնականում խմելու ջրի հարցն էր: Հայաստանի համահայկական հիմնադրամի միջոցով այդ հարցին կարողացանք լուծում տալ: Ճանապարհների հարցն էլ կարողացել ենք լուծել, հիմնական խնդիրը մշակույթի տան խնդիրն է, շենքը գտնվում է շատ վատ վիճակում»,- պատմում է Ձորամուտ համայնքի ղեկավար Արարատ Փնջոյանը:

Գյուղի երեխաները մշակութային խմբակներ են հաճախում 10 կմ հեռավորության վրա գտնվող Տաշիր քաղաք:

«Ունենք շնորհալի երիտասարդներ, որոնք երգի, պարի խմբակներ են գնում մեզանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Տաշիր քաղաքում: Շատ ցանկալի կլիներ այդ ամենը մեր գյուղում լիներ, որպեսզի ստիպված չլինեին 10 կմ ճանապարհ կտրել»,- շարունակում է համայնքի ղեկավարը` շարունակելով, որ համայնքի ղեկավարի հաշվարկներով՝ մշակույթի տան վերակառուցման համար անհրաժեշտ է 5-6 մլն դրամ:

«Ես hաճախում եմ Տաշիրի պարի խմբակ, որովհետև մեր գյուղում չենք կարող դպրոց ստեղծել: Դա շատ դժվար է: Կուզեի, որ լիներ, բայց էդ հնարավորությունը դեռ չկա: Մենք դժվարությամբ ենք առկա խնդիրները լուծում, բայց լուծում ենք, որպեսզի կարողանանք հաճախել պարի դպրոց»,- պատմում է 13-ամյա Էլմիրա Դանիելյանը:

Էլմիրան արդեն երեք ամիս է՝ հաճախում է պարի դպրոց։ Գյուղում բազմաթիվ երեխաներ ֆինանսական խնդիրների պատճառով զրկված են այդ հնարավորությունից։ Յուրաքանչյուր պարապմունքի գնալ-գալու մեկ երեխայի ճանապարհածախսը կազմում է 2000 դրամ։

«Հաճախում եմ պարի խմբակ մեզանից 10 կմ հեռու Տաշիր քաղաք: Քանի որ մեր գյուղում չկա խմբակ մենք հաճախում ենք այնտեղ: Արդեն երեք ամիս է՝ գնում եմ պարի: Եղել են նաև դեպքեր, երբ տրանսպորտի պատճառով չենք կարողացել գնալ: Ձմռանը եթե շատ ձյուն գա, հնարավոր է՝ չկարողանանք գնալ: Գուցե նաև տաքսիների խնդիրներն էլ խանգարի և ընդհատենք ու ընդհանրապես չգնանք: Եթե մեր գյուղում էլ լինի մշակույթի տուն շատ երեխաների կյանքում շատ բան կփոխվի, գուցե դառնան պարուհիներ և այլն»,- ասում է 15-ամյա Ռոզա Փնջոյանը:

«Մշակույթի կենտրոն չլինելը շատ մեծ խնդիր է: Կոնկրետ ես բազմազավակ մայր եմ, իմ երեխային ուղարկում եմ պարի, բայց շատ դժվարությամբ, ավելի շատ ճանապարհի ծախսն է, քան վարձը: Շատ են երեխաները գյուղում, որոնք հնարավորություն չունեն 10 կմ-ն հաղթահարել, գնալ-գալ»,- պատմում է 35-ամյա ուսուցչուհի, մի քանի երեխաների մայր Զարուհի Հովհաննիսյանը: