Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է

Լուրեր

06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
Բոլորը

Այսօր Կառավարության նիստում քննարկվելու է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով առաջարկվում է քաղաքացիներին հնարավորություն տալ իրենց վճարած եկամտային հարկի հաշվին գումար հատկացնել հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև կուսակցություններին։

Նախագծով այդ հատկացումները ներառվում են սոցիալական ծախսերի շարքում։ Գործող կարգավորումներով սոցիալական ծախսերի շրջանակում ներառված են առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության համար քաղաքացիների կատարած ծախսերը։

Նոր կարգավորմամբ քաղաքացին կարող է իր եկամտային հարկի հաշվին անհատույց գումար հատկացնել, օրինակ, որևէ լրատվամիջոցի, հասարակական կազմակերպության կամ կուսակցության։

Թե որքան գումար կարող է հատկացվել և որ կազմակերպությունները, լրատվամիջոցներն ու կուսակցությունները կարող են օգտվել այս մեխանիզմից, սահմանելու է Կառավարությունը։

Կառավարությունը պետք է սահմանի նաև համապատասխան չափանիշները, հարկային մարմնին ներկայացվող տեղեկությունների ցանկն ու դրանց հրապարակման կարգը, ինչպես նաև սոցիալական ծախսերի փաստաթղթավորման կարգը։

Նախագծի համաձայն՝ նոր կարգավորումը կիրառվելու է 2026 թվականի և դրան հաջորդող հարկային տարիների համար հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարների հաշվին կատարվող հատկացումների նկատմամբ։

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը պետք է ընդունվեն օրենքի ընդունումից հետո՝ երեք ամսվա ընթացքում։

Նարեկ Կիրակոսյան