Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
Բոլորը

Երևանի մուտքերի մոտ և Փոքր կենտրոնի հարակից հատվածներում սեպտեմբերի 29-ին նոր տեսախցիկներ կտեղադրվեն։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ տեսախցիկների միջոցով քաղաքապետարանը կկարողանա ամբողջականացնել տրանսպորտային հոսքերի վերաբերյալ վերլուծական աշխատանքը։

Անդրադառնալով միջմարզային տրանսպորտի՝ Երևանում կանգառներից օգտվելու խնդրին՝ Ավինյանը պնդեց, որ մարզային տրանսպորտն իրավունք չունի Երևանի կանգառներում ուղևորափոխադրում իրականացնել։

«Մարզային տրանսպորտը առհասարակ իրավունք չունի Երևան քաղաքի կանգառներում իրականացնել ուղևորափոխադրություն, և դա փաստացի անօրինական գործունեություն է»,- աաց նա։

Քաղաքապետի խոսքով՝ խնդիրը միայն միջմարզային տրանսպորտի սահմանափակումը չէ, այլ Երևանում հասարակական տրանսպորտի միասնական և համակարգված կազմակերպումը։

«Մեր խնդիրը այդտեղ ոչ թե հենց միջմարզային տրանսպորտն է, այլ մեկ կենտրոնից գրագետ ձևով Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի կազմակերպումն է»,- նշեց Ավինյանը։

Նա նաև հայտնեց, որ ուղևորների համար հնարավոր է ներդրվեն միասնական քարտեր։ Ըստ քաղաքապետի՝ միջմարզային և քաղաքային տրանսպորտի վերակազմակերպման վերջնական լուծումները պետք է հստակ լինեն այս տարվա ընթացքում, որպեսզի դրանց իրականացումը սկսվի հաջորդ տարի։

Ավինյանը տեղեկացրեց նաև, որ Երևանում արդեն առանձնացվել են նոր ավտոկայանատեղիների համար նախատեսված տարածքներ՝ քաղաքի տարբեր հատվածներում, հատկապես մուտքերի մոտ։ Դրանք նախատեսված են մեքենաները թողնելու և ճանապարհը հասարակական տրանսպորտով շարունակելու համար։

«Վստահաբար, մեր 60 մարդատար ավտոմեքենայի փոխարեն մեկ ավտոբուսը բավարար է, որպեսզի այդ քանակի մարդկանց տեղափոխի»,- ասաց նա։

Քաղաքապետն անդրադարձավ նաև տրանսպորտի հնարավոր թանկացման մասին խոսակցություններին։ Նրա խոսքով՝ գործող փաթեթների գները պահպանվելու են, իսկ միակ հնարավոր փոփոխությունը կարող է վերաբերել մեկանգամյա ուղևորության արժեքին։

«Միակ բանը, որ կարող է տեղի ունենալ, դա տարեկան 10 դրամով մեկանգամյա ուղևորափոխադրման գնի փոփոխությունն է, բայց դեռևս նմանատիպ որոշում չունենք Երևանի քաղաքապետարանում և ավագանիում»,- նշեց Ավինյանը։

Միաժամանակ նա հայտնեց, որ քաղաքային տրանսպորտի երթուղիները պետք է վերակազմակերպվեն՝ ավելի շատ տրանսպորտ հատկացնելով գերծանրաբեռնված ուղղություններին և նվազեցնելով թերծանրաբեռնված ուղղությունները։

Քաղաքապետի խոսքով՝ Փոքր կենտրոնի որոշ հատվածներում կայանման սահմանափակումներն արդեն իրականացվում են, մասնավորապես այն վայրերում, որտեղ կայանված մեքենաները խոչընդոտում են երթևեկությանը։

Որպես օրինակ՝ նա նշեց Նալբանդյան փողոցը, որտեղ թեք կայանման ձևաչափը փոխվում է՝ դառնալով ուղիղ կայանում։

Ավինյանը վստահեցրեց, որ Աջափնյակի մետրոյի կայարանը կառուցվելու է։ Նրա խոսքով՝ այս պահին քննարկումներ են ընթանում նաև ռուսական ներգրավվածության վերաբերյալ։

«Մենք այս պահին քննարկումների մեջ ենք, հենց նորություն ունենանք, այդ պրոցեսը հրապարակային կլինի»,- ասաց քաղաքապետը։

Նա նշեց, որ Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարի։

Անդրադառնալով ավագանու առաջիկա ընտրություններին՝ Ավինյանը հաստատեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցելու է ընտրություններին, և ինքը հենց դրան է պատրաստվում, սակայն չի հստակեցրել՝ արդյոք ինքն է լինելու կուսակցության թեկնածուն։

«Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին, վստահորեն պատրաստվում ենք առաջիկա ընտրություններին, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա ընտրություններին։ Ես կարծում եմ, որ որևէ պարագայում, ինչ էլ որ մենք որոշենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ճիշտ որոշում կընդունի»,- ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն լինի ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը, Ավինյանը պատասխանել է, որ այդ մասին հայտնի կդառնա որոշման կայացումից հետո։

«Ես կարծում եմ՝ մեր որոշման մասին դուք կիմանաք այն պահին, երբ որ այդ որոշումը կայացվի։ Դեռևս չենք պլանավորում, երկու տարի ունենք»,- ասաց նա՝ պատասխանելով թեկնածուի շուրջ քննարկումների ժամկետի մասին հարցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան