Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանի այն հայտարարությանը, թե 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման դեպքում Հայաստանը «անտեր կմնա»՝ նման կերպ արձագանքեց․

«Պարո՛ն Ֆարմանյան, ի՞նչ կապ ունի աշխատատեղը, Շիրակի մարզում ռուսական ռազմաբազայի մուլտիպլիկատիվ էֆեկտով ստեղծված աշխատատեղերը տիրոջ հետ: «Անտեր կմնանք» արտահայտության ստուգաբանությունն ի՞նչ կապ ունի: Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք դուք ասում՝ «անտեր կմնանք»։ Ես առաջարկում եմ, պարո՛ն Կարապետյան, ձեր ռուս գործընկերներին առաջարկեք Հայկ Ֆարմանյանին այստեղ նշանակել Ռուսաստանի դեսպան:Այդպիսի մեծ ջանքերով պաշտպանում եք։ Ձեր թեզը հարյուրամյա հնացած թեզ է՝ «ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի»»։

Պատգամավորի գնահատմամբ՝ ընդդիմադիրները ցանկացած թեմա տանում են Ադրբեջանի և Թուրքիայի դաշտ, սակայն լռում են, երբ ռուսական մեդիայից վիրավորանքներ են հնչում Հայաստանի հասցեին։

«Դուք հարևան պետությունների ցանկացած պաշտոնյայի արձագանքին շատ սուր եք վերաբերվում, բայց մեր բարեկամ պետության պրոպագանդիստների վիրավորանքներին ծպտուն չեք հանում. այսպես հենց կարում եք ձեր բերանները, նստում եք: Պաշտպանում եք մի պետության ներկայացուցչություն, որն ասել է՝ «А кому там нужна Армения?»»․- ընդգծեց իշխանական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան