Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը

Լուրեր

04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower Tbilisi նախագծի շնորհանդեսը, որը նախատեսվում է կառուցել Սաբուրթալո շրջանում՝ նախկին ձիարշավարանի տարածքում։ Միջոցառմանը մասնակցել են ոչ միայն նախագիծն իրականացնող ընկերությունների, այլև իշխանությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ նախագծում կներդրվի ավելի քան 2 միլիարդ դոլար, իսկ շենքերի ընդհանուր մակերեսը կկազմի 600 հազար քառակուսի մետր։ Աշտարակի բարձրությունը կլինի 282 մետր, հարկերի թիվը՝ 62։

Շնորհանդեսի մասնակիցներին տեսաուղերձով դիմել է Trump Organization-ի գործադիր փոխնախագահ Էրիկ Թրամփը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին։

«Ես անհամբերությամբ սպասում եմ Վրաստան այցելելու հնարավորությանը։ Ամերիկայում շատ վրացիներ են ապրում, և նրանք ամենաջերմ մարդիկ են։ Իսկապես հրաշալի է, որ այս երկու երկրների միջև նման սեր կա, և այդ ամենը մեր հարաբերություններին առանձնահատուկ նշանակություն է հաղորդում»,- ասել է նա տեսաուղերձում։

Ավելի վաղ վրացական որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Էրիկ Թրամփն անձամբ է մասնակցելու միջոցառմանը։

Նախագծի հիմնական կառուցապատողները կլինեն վրացական Invia և Archi ընկերությունները։ Վերջինը պատկանում է «Վրացական երազանք» կուսակցությունից խորհրդարանի նախկին պատգամավոր Իլիա Ծուլայային։

The Trump Organization-ն արտոնագրային համաձայնագրի հիման վրա միայն տրամադրում է իր անվանումն ու ապրանքանիշն օգտագործելու իրավունքը։ Միաժամանակ, շենքն ամերիկյան ընկերությանը չի պատկանելու։

Վրաստանում Trump Tower կառուցելու ծրագրեր նախկինում նույնպես եղել են։ 2012 թվականին երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մասնակցությամբ հայտարարվել էր Բաթումիում 47 հարկանի շենք կառուցելու նախագծի մասին։ Նույն թվականին Դոնալդ Թրամփը, որն այդ ժամանակ դեռևս ակտիվ քաղաքական գործունեությամբ չէր զբաղվում, այցելել էր Սև ծովի ափին գտնվող քաղաք և անձամբ հանդիպել Վրաստանի նախկին նախագահին։

Նախագծի իրականացումը դադարեցվել է «Վրացական երազանքի» և Բիձինա Իվանիշվիլիի իշխանության գալուց հետո։ Իվանիշվիլին նախաձեռնությունն անվանել էր Թրամփի և Սաակաշվիլիի «հնարք»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի