Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Մոլդովայի հավաքականի հետ։ Գրանցվեց 3:3 հաշիվը։
Մոլդովայում կայացած խաղում հայկական թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Միհրան Դերմենջյանը։
Հայաստանի և Մոլդովայի հավաքականները ևս մեկ ընկերական խաղ կանսկացնեն սեպտեմբերի 17-ին:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ֆուտզալի Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 15-րդ տեղը, իսկ Մոլդովան 66-րդն է։
Դավիթ Եղիազարյան

