«Հայաստանցու փիլիսոփայությամբ չենք մտածում, այլ՝ եվրոպացու». երեք վարչապետ «փոխած» գործարար

Լուրեր

12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
Բոլորը

Գյումրիի «Սաստեքս» տեքստիլ գործարանն այս պահին 180 աշխատող ունի։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցեց նոր արտադրամասի շենքի բացմանը։ Գործարանի ղեկավար Քրիստիան Գելիջին Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ ձեռնարկության աշխատակիցները մինիմալ աշխատավարձ են ստանում՝ 55 000 դրամ. «Քանի որ այս մարդիկ կյանքում այս գործը չեն արել»։

Ընկերությունը իրացման խնդիր չունի։ Եվրոպական 7 երկրի հետ հագուստի մատակարարման 1-2 միլիոն դոլարի պայմանագիր ունեն։ Գելիջին խոստանում է՝ հաջորդ տարվա ապրիլին նոր արտադրամաս բացել Վանաձորում, ինչպես և Գյումրիում կգործի նոր արտադրամաս՝ 180 աշխատատեղով։

Պարոն Գելիջին համառորեն չբացահայտեց, թե որքան գումար է ներդրել տեքստիլ ձեռնարկություններ բացելիս. «Մենք 1 դրամ չենք ներդրել, կյանք ենք ներդրել, կյանք։ Ես իմ առողջությունն եմ ներդրել, փողով չեք հաշվի։ Մենք հայաստանցու փիլիսոփայությամբ չենք եկել էստեղ, մենք եկել ենք եվրոպական մտածելակերպով»։

«Սաստեքս» տեքստիլ գործարանի բացումը չորս տարի ձգձգվում էր։ 2014 թվականից բացում էր այդ ժամանակների վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ 2017 թվականին այդ արտադրամասի շահագործման մասին ակտիվ խոստումներ էր տալիս վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երրորդն է, որ ոտք է դնում այստեղ։

Factor.am-ի հարցին՝ ի՞նչ խոչընդոտներ կային գործարարի առաջ, Քրիստիան Գելիջին պատասխանեց. «Դա մեզ համար չէր խնդիր, դա երկրի խնդիրն է։ Եթե մի երկրում 3 տարվա մեջ 3 վարչապետ այստեղ ընդունենք, դուք պետք է հասկանաք, որ մեր երկիրը անստաբիլ է»։

Նախկին իշխանությունը մասնաբաժի՞ն էր պահանջում գործարարից, Գելիջին հերքեց. «Քանի որ ես սասունցի եմ, սկզբից իմ դիրքերն այստեղ ճիշտ եմ դրել։ Որևէ ոստիկանի կամ պետական աշխատողի մի կոպեկ չեմ տվել, և շանս չեմ տվել, որ ինձնից ուզեն։ Իմ արած գործը սուրբ գործ է, ես էստեղ փող չեմ աշխատում»։

Կարդացեք նաև թեմային առնչվող՝ «Փաշինյանի նշած՝ Գյումրիում բացվելիք կարի արտադրամասը 2017-ին «մասնակցում» էր ՀՀԿ-ի քարոզարշավին. այն բացվում է Հովիկ Աբրահամյանի ժամանակներից»  անդրադարձը: