Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
Քաղաքականություն
14.09.2026 | 19:22
Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին:
ՊՆ-ի փոխանցմամբ՝ նախարարը շնորհավորել է դեսպանին և մաղթել հաջողություններ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
Կողմերն ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ վստահություն հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր։


