Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը

Լուրեր

14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում, ZIL-ը՝ նվեր․ ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
Բոլորը

Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները կոչ են արել Մեծ Բրիտանիայի կառավարությանը սահմանադրական փոփոխություններ նախապատրաստել՝ պնդելով, որ Վեսթմինսթերն այլևս չի կարող անտեսել անկախությանը և Իռլանդիայի վերամիավորմանն աճող աջակցությունը։ Քարդիֆում կայացած հանդիպման ընթացքում Շոտլանդիայի առաջին նախարար Ջոն Սուինին, Ուելսի առաջին նախարար Ռուն ափ Յորվերթը և Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Միշել Օ’Նիլը «Շին Ֆեյն» կուսակցության նախագահ Մերի Լու Մաքդոնալդի հետ համատեղ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, գրում են բրիտանական լրատվամիջոցները։

Շոտլանդիայի ղեկավար Ջոն Սուինին հայտարարել է, որ Էնդի Բըրնհեմը լինելու է Միացյալ Թագավորության վերջին վարչապետը։ Նա կանխատեսել է, որ շոտլանդացիները կընտրեն Միացյալ Թագավորության կազմից դուրս գալը, եթե անկախության վերաբերյալ ևս մեկ հանրաքվե անցկացվի։

«Շոտլանդիայի ժողովուրդը, եթե հանրաքվեում անկախություն ընտրելու հնարավորություն ստանա, կընտրի այդ տարբերակը, քանի որ մեր ունեցած բոլոր տվյալները, ներառյալ՝ սոցհարցումների միտումները, ցույց են տալիս, որ դա Շոտլանդիայի ժողովրդի նախընտրությունն է»,- ասել է նա։

Ստորագրված համատեղ համաձայնագրում նշվում է, որ «Վեսթմինսթերի ժամանակն ավարտվում է»՝ դրանով իսկ կրկին ճնշում գործադրելով Դաունինգ սթրիթի վրա անկախության վերաբերյալ հանրաքվեներ անցկացնելու թույլտվություն տալու հարցում։

Միաժամանակ, Միշել Օ’Նիլը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իռլանդիայի միավորման օգտին արված հայտարարությունները ցույց են տալիս, որ այդ բանավեճը «շատ արդիական է»։ Շաբաթավերջին Թրամփն իր աջակցությունն էր հայտնել Իռլանդիայի միավորմանը։

«Կարծում եմ՝ դա մեզ ցույց է տալիս, թե որտեղ ենք մենք գտնվում մեր ժողովրդի համար առկա գլխավոր նպատակի վերաբերյալ քննարկումների առումով, իսկ այդ գլխավոր նպատակը միավորումն է։ Դա բաժանման ավարտն է և նոր Իռլանդիայում նոր սկիզբը»,- ասել է նա։

Ուելսի առաջին նախարար Ռին ափ Յորվերթը, իր հերթին, հայտարարել է, որ սա «Միացյալ Թագավորության մասնատմանը» միտված արշավ չէ։

Ստորագրված համաձայնագրում ասվում է. «Այս կղզիներում քաղաքական դաշտը փոխվում է։ Առաջին անգամ այս կղզիների պատմության մեջ Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում առաջին նախարարներ կան, որոնք բոլորը հանդես են գալիս Միացյալ Թագավորությունից անկախանալու օգտին։ Այս կղզիների ամբողջ տարածքում դիտող մարդկանց, ինչպես նաև ամբողջ աշխարհում հետևող մարդկանց համար ավելի հստակ նշան չէր կարող լինել այն մասին, որ Վեսթմինսթերի ժամանակն ավարտվում է։ Մենք հավատում ենք, որ կա ավելի լավ ճանապարհ․ ազգերը պետք է աշխատեն որպես հավասարներ՝ կիսելով գաղափարներն ու փորձը և կառուցելով փոխադարձ հարգանքի ու ընդհանուր շահերի վրա հիմնված հարաբերություններ»։

Նշվում է, որ «շարժումների թիկունքը  թափ է հավաքվում, և հավատում են, սահմանադրական փոփոխություններն անխուսափելի են։

«Մեր ազգերն ինքնորոշման իրավունք ունեն։ Վեսթմինսթերի ոչ մի կառավարություն իրավունք չունի արգելափակելու ժողովրդավարությունը կամ խարխլելու այն սկզբունքը, որ մեր ժողովուրդներն իրենք են որոշելու իրենց ապագան։ Մենք ընդունում ենք, որ մեր կուսակցություններն ունեն տարբեր սահմանադրական դիրքորոշումներ, և որ յուրաքանչյուր ազգ իր ապագան կորոշի յուրովի և իր ժամանակացույցով։ Մենք կոչ ենք անում Մեծ Բրիտանիայի կառավարությանը նախապատրաստվել, ծրագրել և նպաստել յուրաքանչյուր իրավազորությունում սահմանադրական փոփոխությունների իրականացմանը»,- ասվում է փաստաթղթում։

Հանդիպումից հետո Դաունինգ սթրիթը հայտարարել է, որ վարչապետ Էնդի Բըրնհեմը հաստատակամորեն հավատում է Միացյալ Թագավորությանը և կենտրոնացած է ամբողջ երկրում տնային տնտեսությունների համար կյանքի թանկացման ճգնաժամի մեղմացման վրա, այլ ոչ թե «սահմանադրական բանավեճերի»։

«Վարչապետը հանձնառու է փոփոխություններ իրականացնել Միացյալ Թագավորության բոլոր չորս երկրներում և հաստատակամորեն աջակցում է Միությանը։ Միացյալ Թագավորությունն առավել ուժեղ է այն ժամանակ, երբ մարդիկ միավորվում են ընդհանուր արժեքների և խնդիրների լուծման շուրջ, այլ ոչ թե բաժանվում։ Վարչապետը շարունակելու է թեթևացնել տնային տնտեսությունների ֆինանսական բեռը և ապահովել ավելի մեծ տնտեսական անվտանգություն՝ սահմանադրական բանավեճերի կամ նոր հանրաքվեների անցկացմամբ զբաղվելու փոխարեն»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի քարտուղարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի